Toyota-ն 2022 թվականին ամենաշատն է ավտոմեքենա վաճառել, երկրորդը ՝ Volkswagen-նն է․ Reuters
Լուրեր |
Ճապոնական Toyota Motor Company-ն 2022 թվականին վաճառել է 10,5 միլիոն ավտոմեքենա, ինչը ամենաբարձր վաճառքն է աշխարհի ցանկացած ավտոարտադրողի կողմից: Toyota-ն երրորդ տարին անընդմեջ վաճառում է ամենաշատ մեքենաները,- հայտնում է Reuters-ը։ Ընդհանուր առմամբ, Toyota-ի համաշխարհային վաճառքները, ներառյալ բեռնատարների ստորաբաժանումը Hino Motors-ը և փոքր մեքենաներ արտադրող Daihatsu-ն, տարեկան կտրվածքով նվազել են 0,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ներքին վաճառքի 9,6%-ով անկմամբ՝ մինչև 1,9 մլն ավտոմեքենա: Արտաքին շուկայում ընկերությունը վաճառել է ռեկորդային՝ 8,6 մլն ավտոմեքենա։ Toyota-ն 2022 թվականին ավելացրել է ավտոմեքենաների արտադրությունը 5%-ով Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում հզորությունների ընդլայնման և արտադրության օպտիմալացման շնորհիվ: Toyota-ն անցյալ տարվա նոյեմբերին վերանայել է ընթացիկ ֆինանսական տարվա (ավարտվում է 2023 թվականի մարտի 31-ին) արտադրության իր կանխատեսումը 9,7 միլիոնից մինչև 9,2 միլիոն ավտոմեքենա:
Ամենամոտ մրցակիցը՝ Volkswagen Group-ը, 2022 թվականին վաճառել է ամենաքիչ թվով մեքենաները վերջին տասնամյակում ՝ 8,3 միլիոն։ Վաճառքի անկումը պայմանավորված է ուկրաինական պատերազմի պատճառով մատակարարման շղթայի խաթարմամբ և Չինաստանում COVID սահմանափակումներով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․