ABNews
Ասիայի ամենահարուստ մարդը երկու օրում կորցրել է 45 միլիարդ դոլար. Bloomberg
Լուրեր | 2023/01/27 04:36

Հնդիկ մագնատ Գաուտամ Ադանին երկու օրվա ընթացքում կորցրել է մոտ 45 միլիարդ դոլար, քանի որ նրա «Ադանի գրուպ»-ի բաժնետոմսերն ընկել են: Բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել ամերիկյան Hindenburg Research ընկերության բացասական զեկույցից հետո,- հայտնում է Bloomberg-ը։ Հունվարի 24-ին ամերիկյան ընկերությունը զեկույց է հրապարակել մագնատի ընկերությունների կողմից կորպորատիվ չարաշահումների բազմաթիվ մեղադրանքների վերաբերյալ երկամյա հետաքննության արդյունքում:
Իր հերթին «Ադանի Գրուպ»-ը նախատեսում է դատական հայց ներկայացնել և հետաքննությունն անվանել «կեղծ»: Սակայն սա ընկերության դեմ առաջին հետաքննությունը չէ։ Fitch Group-ի ստորաբաժանումը ՝ CreditSights-ը, օգոստոսյան զեկույցում ասվում է, որ կոնգլոմերատը «մեծ լծակներ ունի» «ձգված հաշվեկշիռներով»: Նոր տարվա սկզբից Ադանի բաժնետոմսերը անկում են ապրում։ 2022 թվականին նրանք Ասիայի լավագույններից էին. «Adani Enterprises»-ը վերջին հինգ տարում աճել է ավելի քան 3600%-ով ՝ գերազանցելով նույնիսկ Tesla Inc.-ի նման բաժնետոմսերին: Իլոն Մասկը և Ադանին դարձել են Ասիայի ամենահարուստ մարդիկ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
