ABNews
Tesla-ի պահանջարկը Չինաստանում աճել է խանութներում մեքենաների գների իջեցման պատճառով բողոքի ակցիաների ֆոնին
Լուրեր | 2023/01/10 06:51

Չինաստանում Tesla Model Y էլեկտրական մեքենա գնելու սպասման ժամանակը շաբաթներով ավելացել է ամերիկյան էլեկտրամոբիլների գնի նվազման պատճառով գնորդների բողոքի ֆոնին։ Սա վկայում է այն մասին, որ էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության՝ գները նվազեցնելու որոշումը խթանում է պահանջարկը իր մեծությամբ երկրորդ շուկայում,- հայտնում է Reuters-ը: Tesla-ն Ամանորի առաջին շաբաթվա վերջում նվազեցրել է գները ավելի քան 13%-ով՝ իր որոշ մեքենաների գները մոտեցնելով չինական BYD ապրանքանիշի ամենավաճառվող մոդելներին։ Ըստ վերլուծաբանների ՝ դա կարող է հանգեցնել գնային պատերազմի ՝ Չինաստանում պահանջարկի անկման պատճառով:
Model Y-ի պատվերի սպասման ժամանակը մինչև երկուշաբթի ՝ հունվարի 9-ը, ավելացել է մինչև երկու-հինգ շաբաթ: «Սա վաղ նշան է այն բանի, որ գների կրճատումները ունեն պահանջարկի խթանման ակնկալվող ազդեցությունը», - ասում է CFRA Research-ի վերլուծաբան Գարեթ Նելսոնը: Tesla-ի ավտոմեքենաների արտադրությունը գերազանցել է վաճառքը երեք եռամսյակ անընդմեջ,- ասել է Նելսոնը, և ընկերությունը որոշել է նվազեցնել գները և օգտագործել Շանհայի գործարանի լրացուցիչ պարապուրդը՝ առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը վերականգնելու համար: Շանհայի գործարանում 20 հավաքման գծերի աշխատանքը դադարեցվել է մինչև հունվարի վերջ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
