ABNews
150 մլն դրամ՝ 3 մարզում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները վերացնելու համար
Լուրեր | 2022/10/25 06:25

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Ջերմուկը վերածել է մեծ շինհրապարակի: Այս կադրերն արվել են սեպտեմբերի 13-ից առաջ: Ադրբեջանի ագրեսիայից օրեր անց շինաշխատանքը վերսկվել է ավելի մեծ թափով: Տեղական տնտեսության զարգացման ծրագրով Ջերմուկում իրագործվում է 7 ենթածրագիր: Մնացած ֆինանսավորումը Կառավարությանն է: Զուգահեռ՝ Ջերմուկը վերականգնվում է նաև սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի վայրագություններից: Կառավարությունն ագրեսիայից վնասներ կրած 3 մարզին՝ Գեղարքունիքին, Սյունիքին ու Վայոց ձորին, հատկացրել է 50-ական միլիոն դրամ՝ անհրաժեշտ պարենային և վթարավերականգնիչ աշխատանքի համար: 60 ընտանիք արդեն սկսել է բնակարանների վերականգնումն ու նորոգումը: 18-ը կսկսի մոտ օրերս: Մինչև բնակարանների կառուցումը՝ 8 ընտանիքի կհատկացվեն վարձակալած տներ կամ կացարաններ: Սյունիքում էլ վերականգնում են հրետակոծությունից վնասված 18 բնակելի տների ու շենքերի տանիքները, վնասված հատակի, պատերի նորոգման և այլ աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
