ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից գործում է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման նոր ծրագիր
Լուրեր |
Միջոցառման շրջանակներում աջակցություն է տրամադրվում մշակող արդյունաբերության ոլորտի գործատու առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին։
Աջակցությունը տրամադրվում է աշխատանքային հարաբերությունների առաջին տասներկու ամիսների համար աշխատողների մասով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի չափով։ Նշված աջակցության գումարը, սակայն, յուրաքանչյուր գործատուին մեկ աշխատողի մասով չի կարող գերազանցել 500.000 դրամը՝ տասներկու ամիսների հաշվարկով:
Աջակցության ծրագրին դիմելու համար շահառու առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի դիմումի ներկայացման օրվան նախորդող տարվա շրջանառության առնվազն 80 %-ը պետք է լինի մշակող արդյունաբերություն խմբում ներառված գործունեության տեսակներից։
Միջոցառման շրջանակներում գործատուին աջակցությունը տրամադրվում է այն դեպքում, եթե գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների հաստատման առաջին տասներկու ամիսները ներառված են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Աջակցության ծրագրին չեն կարող դիմել այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք դիմումը ներկայացնելու և (կամ) նախորդող օրացուցային տարիների ընթացքում համարվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Գործատուն աջակցության ծրագրին կարող է դիմել այն աշխատողների համար, ովքեր․
1․ 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ գրավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են մտել գործատուի հետ և 12 ամիս անընդմեջ պայմանագիրը չի լուծվել,
2․ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու օրվան նախորդող 36 ամիսների ընթացքում չեն գտնվել աշխատանքային հարաբերությունների մեջ մշակող արդյունաբերության ոլորտի այլ տնտեսավարողի հետ,
3․ չեն օգտվել կամ չեն օգտվում հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կամ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից,
4․ չեն օգտվել կամ չեն օգտվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից։
Միջոցառման շրջանակներում աջակցությունը ստանալու նպատակով գործատուն ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից ներկայացնելու է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման համաձայն աջակցություն ստանալու դիմում։ Դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2027 թվականի մարտի 1-ն է։
https://youtu.be/bu3aDd2egRs Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
5 արդյունավետ եղանակ՝ աշխատանքի լարված պահին էներգիան կենտրոնացնելու համար
2025/12/24/ 19:00 -
Գաղտնի Ձմեռ Պապը՝ idplus-ում․ անանուն նվեր-քարտեր
2025/12/24/ 16:58 -
ՊՆ-ն հերքում է տարածվող լուրը, թե Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ
2025/12/24/ 16:53 -
Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա
2025/12/24/ 16:04 -
ԱԳՆ-ն անդրադարձել է Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերին
2025/12/24/ 15:44 -
Մերայա Քերին կստանա 92,000 դոլար փոխհատուցում՝ «All I Want for Christmas Is You» երգի գրագողության գործով
2025/12/24/ 15:38 -
Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)
2025/12/24/ 15:32 -
Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին
2025/12/24/ 14:07 -
2025–ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 814 818
2025/12/24/ 14:02 -
IDBank-ի աշխատակիցները՝ հայորդիների գաղտնի Ձմեռ պապ․ կայացել է «Հայորդի» հիմնադրամի և IDBank-ի հերթական համագործակցությունը
2025/12/24/ 13:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 22, 2025 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 2025 Թ․
Դալան տեխնոպարկը` ուշադրության առանցքում
«Ստամինա» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30-ամյակը