Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ
2024 թվականի սեպտեմբերի 9-ից շրջանառության մեջ է դրվում նոր արծաթե հուշադրամ՝ նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին: Հուշադրամը խորհրդանշում է Գևորգյան հոգևոր ճեմարանի նշանակալի դերակատարությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական մշակույթի, գիտության ու կրթության պատմության մեջ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գևորգյան հոգևոր ճեմարանի պատկերանիշը, ճեմարանի ուխտերգից հատված, Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին և խաչքարի վարդյակը: Դարձերեսին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմապատկերը և ճեմարանի շենքը: Հուշադրամը վաճառվում է «Դրամագետ» վաճառասրահում.
  • Հասցե՝ Դեղատան փող.3
  • Աշխ. օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00-16:00
  • Ընդմիջում՝ 13:30-14:30
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ