7 կարևոր շեշտադրում, որ արեց ՊԵԿ նախագահը․ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին
Լուրեր |
Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հարկ վճարողներին և ՊԵԿ-ի աշխատակազմին։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը «Ֆեյսբուք»–ում կատարած գրառման միջոցով ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին՝ ընդգծելով, որ այն եղել է համառ աշխատանքի, համակարգային բարեփոխումների, երբեմն` բարդ փորձությունների, բայց նաև վստահության ամրապնդման շրջան՝ թե՛ համակարգի ներսում, թե՛ հասարակություն-հարկ վճարող-ՊԵԿ-պետություն հարաբերություններում։
Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հարկ վճարողներին և ՊԵԿ-ի աշխատակազմին։
«Հարկ վճարողներին՝ մեզ հավատալու, աջակցելու և համատեղ բյուջեով ծրագրավորված եկամուտները պատշաճ ապահովելու համար, իսկ ՊԵԿ-ի թիմին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, պետական մտածողության, նվիրվածության և ամենօրյա հետևողական աշխատանքի համար։
Պաշտոնը ստանձնելիս իմ տեսլականն էր ձևավորել պարզ, արդար, արդյունավետ և մարդակենտրոն համակարգ։ Այդ ուղղությամբ մենք նշանակալի առաջընթաց ենք գրանցել՝ զարգացնելով այն աշխատանքային դրական մշակույթը, որտեղ առաջնահերթը մարդն է՝ հարկ վճարողը: Մեր նպատակը եղել ու մնում է պարզ՝ պետություն–հարկ վճարող փոխհարաբերություններում նվազեցնել անվստահություն ծնող պատճառները և զարգացնել աջակցող, գործընկեր, այլ ոչ թե պատժող համակարգ։
Այս մեկ տարվա ընթացքում մենք ձևակերպել ենք ՊԵԿ միասնական տեսլականը և առաքելությունը, մշակել հարկային և մաքսային նոր ռազմավարական փաստաթղթերը, ակտիվացրել ենք թվայնացման գործընթացները, զարկ տվել անշփում, թվային և վերլուծական վարչարարական գործիքների մշակմանը և կիրառմանը, էապես պարզեցրել և նվազեցրել ենք սպասարկման գործընթացների ժամանակատարությունը, ավելացրել համակարգի թափանցիկությունը, բարձրացրել աշխատակիցների արհեստավարժությունը և համալրվել երիտասարդներով, խորացրել համագործակցությունը պետական կառույցների, կրթական հաստատությունների, գործարարների և միջազգային կառույցների հետ ու ավելի ինտեգրվել միջազգային հարկային և մաքսային համակարգերին։
Այս ամենը մի կարևոր նպատակ ունի՝ ապահովել, որ հարկ վճարողի վճարած յուրաքանչյուր դրամն ընկալվի ոչ թե որպես սահմանադրական պարտադրանքի արդյունք, այլ գիտակցված ներդրում՝ «մեր մեծ ընտանիքի բյուջեում», որն ուղղվում է արդար մրցակցային միջավայրի ձևավորմանը, տնտեսության առաջանցիկ զարգացմանը, կրթական, առողջապահական և անվտանգային ենթակառուցվածքների զարգացմանը և մեր ու մեր երեխաների բարեկեցիկ ու երջանիկ ապագային։
21-րդ դարն աննախադեպ արագությամբ փոփոխությունների ժամանակաշրջան է։ Հաջողում են նրանք, ովքեր առաջնորդում են այդ փոփոխությունները: Աշխարհում անորոշությունների աճին զուգահեռ մեր պետության կայունության և տնտեսական զարգացման հիմքում պետք է լինի մեկ բան՝ ճիշտ և հավասարակշռված որոշումներ կայացնելու կարողությունը։ Այդ որոշումների իրագործման առանցքում ձեր՝ հարկ վճարողների, բարեխիղճ ու հոգատար մասնակցությունն է։
Մենք ՊԵԿ-ում առաջնորդվում ենք «Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում» հարցադրումով։ Սա ոչ միայն հարցադրում է, այլ նաև գործողությունների ծրագիր: Մեր յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր նոր գործիք, յուրաքանչյուր բարեփոխում նպատակ ունի ձեր կյանքը դարձնել էլ ավելի հեշտ, ավելի կանխատեսելի և հարմարավետ: Համակարգում մենք հետևողականորեն պայքարում ենք անօրինականության, անբարեխղճության և վստահությունը խաթարող ցանկացած դրսևորման դեմ, կոռուպցիայի դեմ հետևողական ու կոշտ պայքար ենք մղում։
Արդարությունն ու պրոֆեսիոնալիզմը մեր աշխատանքի հիմքում են: Մենք ձեզնից մեկն ենք և մեր պարտքն է լինել ձեր կողքին՝ որպես աջակցող և հուսալի գործընկեր։
Առաջիկայում անելիքները շատ են։ Պետք է խորացնենք համագործակցությունը բիզնեսի հետ, առավել պարզեցնենք գործընթացները, բարելավենք սպասարկման որակը, իսկ ամենակարևորը՝ շարունակենք զարգացնել այն միջավայրը, որտեղ հարկ վճարողը ՊԵԿ-ին դիմում է վստահությամբ՝ իմանալով, որ իրեն լսելու են, հասկանալու և աջակցելու։
Շնորհակալ եմ հարկերը բարեխղճորեն վճարելու համար: Մենք կարող ենք ու պետք է միասնական ջանքերով ստեղծենք ժամանակակից պահանջներին համահունչ, խելացի, արդար և մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն։
Համոզված եմ, որ շատերդ վերագտել եք բարեխիղճ հարկ վճարելու հոգևոր առաքելությունը։ Մաղթում եմ բոլորիդ առողջություն, նորանոր հաջողություններ, խաղաղություն և բարգավաճում մեր հայրենիքին»,– գրառումը եզրափակել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պшյթել ականի վրա. ինչ վիճակում են հիմա
2025/11/28/ 14:08 -
Որքան են մարդիկ պատրաստ վճարել՝ մահվան ռիսկը նվազեցնելու համար․
2025/11/28/ 14:01 -
7 կարևոր շեշտադրում, որ արեց ՊԵԿ նախագահը․ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին
2025/11/28/ 13:40 -
Ֆաբերժեի բյուրեղապակյա ձուն աճուրդի կհանվի․ ինչքան է նախնական գինը
2025/11/28/ 12:50 -
Հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը․ ՇՄՆ-ն քաղաքացիներին զգուշացնում է
2025/11/28/ 12:47 -
2029-ին բնակչության ճնշող մեծամասնությունը կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում. երբ կմեկնարկի առաջին փուլը
2025/11/28/ 12:41 -
Evocabank՝ լավագույն թվային բանկը Հայաստանում 2025
2025/11/28/ 12:24 -
Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը
2025/11/28/ 11:29 -
Երևանում բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է. ինչքան տուգանք է նշանակվել
2025/11/28/ 11:24 -
Նոյեմբերի 27-ի բիզնես լուրերը
2025/11/27/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ArtCompany-ի, AR-GO Realty-ի և EFES Insurance ապահովագրականի շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․