2 նոր մրցանակ Global Business and Finance Magazine-ի կողմից Evocabank` ամենաարագ զարգացող և ամենանորարար թվային Բանկը Հայաստանում։ EvocabankGlobal Business and Finance Magazine-ի կողմից արժանացել է միանգամից 2 մրցանակի՝
  • Fastest Growing Bank in Armenia 2024
  • Most Innovative Digital Bank in Armenia 2024
Evocabank-ի շարունակական ձեռքբերումներն ու միջազգային ընկերությունների կողմից տարբեր մրցանակների արժանանալը խոսում են Բանկի ճիշտ ռազմավարության, հաճախորդամետ ծառայությունների և փոփոխություններին արագ արձագանքելու մասին: Evocabank-ը շարունակում է փոխել բանկային ոլորտի կարծրատիպերը՝ Բանկ-Գործընկեր փոխհարաբերությունների մեջ սահմանելով հարմարավետության, արդյունավետության և թափանցիկության նոր չափանիշներ։ Այս մրցանակներն ավելի են մոտեցնում Բանկի տեսլականին՝ լինել ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց Բանկ այցելելու: Evocabank-ը շարունակում է խթանել նորարարությունը, տնտեսական աճը և հզոր բանկային արժեքների ստեղծումը: