ABNews
ՀՀ Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է տեղաբաշխվող պետական և վաճառվող խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի պայմանների մասին
Լուրեր | 2023/03/03 08:48

ՀՀ ֆինանսների նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մարտի 6-ին կտեղաբաշխվեն 2024 թվականի մարտի 4-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով`
6 ամիս` 8.5%,
12 ամիս` 9.0%,
24 ամիս` 9.2%
36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով:
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
Ամիրյան 23/1,
Տիգրան Մեծի 24,
Կոմիտաս 49
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:
Հեռ.՝ 011 910 422 և 011 910 416:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
