Հայկական ընկերություններն ամրապնդում են իրենց դիրքերը ռուսական շուկայում
Լուրեր |
Հայկական պահածո, կաթնամթերք, հյութեր, չրեղեն, գինի և կոնյակ "made in Armeni"-ն ընդլայնում է և ամրապնդում իր դիրքերը ռուսական շուկայում: Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում սննդամթերքի և ըմպելիքների խոշորագույն Պարենային ապրանքների ցուցահանդեսին, այս տարի հայկական մասնակցությունն աննախադեպ է իր ծավալներով: Ցուցահանդեսին հայ արտադրողները ներկայանում են ազգային միասնական մեծ տաղավարով` 250 քառակուսի մետր, 28 ընկերություն: Այս կերպ ներկայացել են առաջին անգամ: Տաղավարում ներկայացված է սննդարդյունաբերության մոտ 90 տոկոսը: Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերությունների մեծ մասը ռուսական շուկայում ներկայացված է արդեն վաղուց, սակայն սա լավ հնարավորություն է ընդլայնելու գործընկերային կապերը, պետական աջակցությամբ ռուս գնորդին ներկայացնելու իր ապրանքանիշը և արտադրանքի տեսականին: Ազգային տաղավարով են ներկայանում նաև հայկական գինիները ՝ մոտ 20 գինեգործական ընկերություն:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենն ասել է, որ անցած տարի արտահանումը ավելացել է 51 տոկոսով, հիմնականում ռուսական շուկա: Սա վկայում է, որ հայկական գինիներն Ռուսաստանում արդեն ճանաչված ու պահանջված են:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մայիսի 10-ի կարևոր լուրերը
2026/05/10/ 20:20 -
Ինչու՞ է հոգեբանական անվտանգությունը դառնում կայունության երաշխիք դժվար ժամանակներում
2026/05/10/ 19:00 -
Ինչպե՞ս «թռիչքային» աճ ապահովել վաճառքի բաժնում. 3 հիմնական քայլ
2026/05/10/ 17:00 -
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․