Alibaba-ն կբաժանվի 6 անկախ բիզնես խմբի, որոնցից յուրաքանչյուրը առանձին կներկայանա բորսայում․ CNBC
Լուրեր |
Alibaba ընկերությունը կբաժանվի 6 առանձին և իրարից անկախ բիզնես խմբի, որոնցից յուրաքանչյուրը կստանա հանրային ընկերության կարգավիճակ և դուրս կգա բորսա՝ արտաքին ֆինանսավորում ներգրավելու համար։
Ինչպես նշում է CNBC-ն, դա կլինի ամենամեծ վերակազմավորումը չինական էլեկտրոնային առևտրի հսկայի պատմության մեջ։
Alibaba-ի հայտարարության մեջ ասվում է, որ վերակազմավորման հիմնական նպատակն է «բացահայտել բաժնետոմսերի արժեքը և բարձրացնել մրցունակությունը շուկայում»: Alibaba-ի ղեկավարությունը որոշեց գնալ այս քայլին ընկերության համար 2 դժվար տարիներից հետո. Չինաստանում տնտեսական աճը դանդաղել է, իսկ Պեկինը խստացրել է կառավարության կանոնակարգերը, ինչը հանգեցրել է մեծ ֆինանսական կորուստների և բաժնետոմսերի գների նվազմանը:
Յուրաքանչյուր բիզնես խումբ կունենա առանձին գործադիր տնօրեն և տնօրենների խորհուրդ.
- Cloud Intelligence Group-ը մասնագիտանալու է ամպային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում: Ընկերությունը կգլխավորի Alibaba-ի գլխավոր տնօրեն Դանիել Չժանը (Daniel Zhang):
- Taobao Tmall Commerce Group-ը ծածկելու է ընկերության առցանց գնումների հարթակները, այդ թվում՝ Taobao-ն և Tmall-ը:
- Local Services Group-ը ներառում է սննդի առաքման ծառայություն Ele.me-ն և քարտեզագրումը: Այն կգլխավորի Յու Յոնգֆուն (Yu Yongfu):
- Cainiao Smart Logistics-ը ներառում է Alibaba-ի լոգիստիկ ծառայությունը: Այս ուղղության ղեկավարը կմնա Վան Լինը (Wan Lin):
- Global Digital Commerce Group-ը ներառում է Alibaba-ի էլեկտրոնային առևտրի միջազգային բիզնեսները, ներառյալ AliExpress-ը և Lazada-ն: Ստորաբաժանման ղեկավարը կլինի Ցզյան Ֆանը (Jiang Fan):
- Digital Media and Entertainment Group-ը ներառում է Alibaba-ի հոսքային ծառայությունը և ֆիլմերի բիզնեսը: Այս բաժնի ղեկավարը կլինի Ֆան Լույուանը (Fan Luyuan):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․