Ի ՞նչ է սպասվում 12.09.2023-ին
????Ազգային ժողովի նիստ
Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10-ին կկայանա ԱԺ քառօրյա նիստ:
????Մամուլի ասուլիս
Կենտրոնական բանկում սեպտեմբերի 12-ին ժամը15։30-ին կկայանա վերաֆինանսավորմանտոկոսադրույքի վերաբերյալ ասուլիս։ Բանախոս՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն է:
????«Իրավունքի փիլիսոփայություն» ուսումնական ձեռնարկ
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19-ին կկայանա «Գիտական Արցախ» պարբերականի գլխավորխմբագիր Ավետիք Համլետի Հարությունյանի հեղինակած «Իրավունքի փիլիսոփայություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի 2րդ հարկի«Մանթաշով» սրահ։
????«Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 12-ին, ժամը 11-ին տեղիկունենա «Արամ Խաչատրյան -120» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովիընթացքում կկազմակերպվի խաչատրյանագիտության ձեռքբերումները ներկայացնողցուցադրություն։
????Գարեգին Նժդեհ
Պատմագեղարվեստական թատրոն։ Ներկայացնում են՝ ՀՀ վաստակավոր արտիստ ՍամվելԲաղինյանը և Արա Գեվորգյանը։ Բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Սահակյանը։ Կկայանա Գոյթատրոնում։
????Apple Event 2023
Տարվա Apple իրադարձությունը։ Միացեք Apple Event 2023-ի ուղիղ հեռարձակմանըՀայաստանում Apple-ի պաշտոնական գործընկերոջ՝ iSpace-ի հետ։ Մուտքն ազատ է, մասնակցելու համար պարզապես պետք է գրանցվել։ Best Western Plus Congress Hotel, ժամը20-ին։
????llluminateX ինտերակտիվ, անհատական ցուցահանդես
- Սեպտեմբերի 12-ին ժամը 14-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի կունենաՄելինե Գալստյանի անհատական ինտերակտիվ ֆոտոցուցահանդեսը՝ llluminateX-ը։Ֆոսֆորային ներկերի և ուլտրամանուշակագույն լույսերի նորարարական կիրառման միջոցովներկաները դառնում են համահեղինակներ, երբ նկարում են իրենց ենթադրյալ հավելումներըԳյումրու լուսանկարներին:

