Անվանական կրթաթոշակներ լավագույններին. Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մոտիվացնում է ուսանողներին
Լուրեր |
Փետրվարի 7-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի (ՀՊՏՀ քոլեջ - ASUE college) միջև առկա համագործակցության շրջանակներում կայացել է 2024-2025թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողներին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հիմնադիր, «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ» ծրագրի հեղինակ Վահագն Համբարձումյանը, Ասոցիացիայի նորընտիր նախագահ Հերմինե Թովմասյանը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)-ի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամներ, դասախոսներ, նախորդ մրցույթներում հաղթած ուսանողներ, ուսանողների ծնողներ, լրագրողներ և այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես է եկալ Ասոցիացիայի նորընտիր նախագահ Հերմինե Թովմասյանը, ով շնորհակալություն հայտնել ներկաներին և շնորհավորել ուսանողներին ընդգծելով կրթության դերն ու կարևորությունը և այդ կարևորագույն առաքելության ճանապարհին Ասոցիացիայի որդեգրած կարգախոսը, որ «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ կրթoջախները»։
Այնուհետև շնորհավորական ուղերձներով հանդես է եկել Ասոցիացիայի հիմնադիր Վահագն Համբարձումյանը, Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, դասախոսներ, հյուրեր։
https://youtu.be/UQdSEh5-Esw
Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը մրցույթում հաղթած «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ 3-րդ կուրսի 8 ուսանողի հանդիսավոր կերպով հանձնել են անվանական կրթաթոշակի հավաստագրերը և մոտիվացնող գրքեր։
«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի տրամադրման մրցույթը կրում է շարունակական բնույթ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների առաջադիմությունն ու մշտապես կրթվելու ձգտումը։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն