Աղբյուր՝ B24ABNews
ՀՀ բջջային օպերատորների եկամուտներն ու շահույթները՝ 2024թ. II եռամսյակում
Լուրեր | 2024/09/06 05:57

2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի բջջային օպերատորների կողմից շարժական կապի ծառայություններից ստացված գործառնական եկամուտները կազմել են 23.26 մլրդ դրամ, ինչը 2023 թվականի նույն ժամանակահատվածի 22.53 մլրդ դրամ ցուցանիշի համեմատ արձանագրել է 3.25% կամ 732.06 մլն դրամ աճ։
Հատկապես, Viva-ի եկամուտներն աճել են 617.03 մլն դրամով կամ 4.79%-ով և կազմել 13.51 մլրդ դրամ։ Team Telecom-ի եկամուտները բարձրացել են 234.31 մլն դրամով կամ 5.04%-ով՝ հասնելով 4.89 մլրդ դրամի։ Միևնույն ժամանակ, Ucom-ի գործառնական եկամուտները նվազել են 119.28 մլն դրամով կամ 2.39%-ով՝ կազմելով 4.87 մլրդ դրամ։
2024 թվականի երկրորդ եռամսյակում Viva-ի գործառնական ծախսերը կազմել են 6.68 մլրդ դրամ, չհարկված շահույթը՝ 6.73 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 2.95 մլրդ դրամ։ Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.35 մլրդ դրամ, չհարկված շահույթը՝ 1.54 մլրդ դրամ, և կապիտալ ծախսերը՝ 733.28 մլն դրամ։ Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.06 մլրդ դրամ, չհարկված շահույթը՝ 1.80 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 1.64 մլրդ դրամ։
2024-ի երկրորդ եռամսյակում Ucom-ի շահույթը (մինչև հարկումը) 2023-ի համեմատ նվազել է 11.67%-ով կամ 238.33 մլն դրամով, մինչդեռ Viva-ի և Team Telecom-ի շահույթները (մինչև հարկումը) աճել են համապատասխանաբար 8.16% և 7.47%-ով։
Հատկանշական է, որ Viva-ի կապիտալ ծախսերը 2024-ի երկրորդ եռամսյակում աճել են 0.63%-ով կամ 18.56 մլն դրամով, մինչդեռ Team Telecom-ի և Ucom-ի կապիտալ ծախսերը նվազել են համապատասխանաբար 18.43% և 12.94%-ով։
Աղբյուր՝ B24
Աղբյուր՝ B24Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
