Ներդրումային ոլորտը օգոստոսի 6-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երկուշաբթի օրն անկում ապրեցին: Dow Jones Industrial Average-ը նվազեց 2.60%-ով՝ հասնելով 38703.27 կետին: S&P 500-ի արժեքը նվազեց 2.70%-ով՝ հասնելով 5202.40 կետին: S&P 500-ի ֆյուչերսը երեքշաբթի աճում է 1.3%-ով: Ճապոնական Nikkei 225-ը մեծ անկումից հետո աճում է 2.8%-ով՝ հասնելով 34319 կետին: Կորեական KOSPI-ն նույնպես վերականգնվում է՝ աճելով 4.13%-ով և հասնելով 2542.3 կետին: Չինական Shanghai Composite-ը նվազում է 0.42%-ով՝ հասնելով 2849.04 կետին:
Մակրոէկոնոմիկա
1. Չինաստանի ծառայությունների ոլորտի PMI ինդեքսը հուլիսի տվյալներով կազմել է 52.1 կետ (+1.8% ամսական):
2. Եվրոպական տարածքի կոմպոզիտ PMI ինդեքսը հուլիսի վերջում նվազել է 70 բ.պ.-ով՝ հասնելով 50.2 կետի՝ համեմատած հունիս ամսվա ցուցանիշի:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազում է՝ հասնելով $2397.5 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները երկուշաբթի աճում էին: Brent նավթի գինը կազմում է $76.9 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $73.7 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը երկրորդ եռամսյակում զուտ շահույթը նվազեցրել է 16%-ով տարեկան հաշվարկով՝ պայմանավորված ներդրումային եկամուտների նվազմամբ, սակայն օպերացիոն շահույթը աճել է 15%-ով տարեկան հաշվարկով՝ շնորհիվ ապահովագրական բիզնեսի: Զուտ շահույթը ապրիլ-հունիս ամիսներին կազմել է $30.5 միլիարդ: Berkshire-ի ներդրումային եկամուտը կազմել է $23.9 միլիարդ: Հասույթը աճել է 1.2%-ով տարեկան հաշվարկով՝ հասնելով $93.7 միլիարդ:
2. Ամերիկյան Tyson Foods սննդամթերքի արտադրողը երրորդ ֆինանսական եռամսյակում գրանցել է զուտ շահույթ՝ համեմատած նախորդ տարվա վնասի հետ: Եռամսյակի զուտ շահույթը կազմել է $191 միլիոն, կամ $0.54 մեկ բաժնետոմսի համար: Tyson Foods-ի եռամսյակային հասույթը աճել է 1.6%-ով տարեկան հաշվարկով՝ հասնելով $13.35 միլիարդ:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․