Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Լորենը, ով Ralph Lauren Corp.-ի գործադիր նախագահն է և գլխավոր ստեղծագործական տնօրենը, 2024 ֆինանսական տարում ստացել է 19.7 միլիոն դոլար փոխհատուցման փաթեթ: Դա նրան դարձնում է նորաձևության ոլորտում ամենաբարձր վարձատրվող ղեկավարներից մեկը: Լորենի աշխատավարձի մեծ մասը ստացվել է բաժնետոմսերի, ինչպես նաև 6.7 մլն դոլար խրախուսական վճարի և 1.8 մլն դոլար աշխատավարձի տեսքով։Լորենին է պատկանում ընկերության A դասի 474,475 բաժնետոմսեր և B դասի բոլոր բաժնետոմսերը, ինչը ընկերության հիմնադրին դարձնում է քվեարկող բաժնետոմսերի 84.5%-ի սեփականատեր: Չնայած նրան, որ Լորենը և նրա ընտանիքը վերահսկում են ընկերությունը, նրանք այս գարնանը կանխիկացրել են իրենց ունեցվածքի մի մասը: The Lauren Family LLC-ն B դասի 3 միլիոն բաժնետոմսերը փոխակերպեց A դասի բաժնետոմսերի և մարտի սկզբին վաճառեց դրանք 177.15 դոլարով՝ ընդհանուր առմամբ վաստակելով ավելի քան 531 միլիոն դոլար:
Apple-ը կարող է բարձրացնել բարձրակարգ iPhone-ների գները՝ սուբսիդավորելու ավելի էժան iPhone-ները՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար: Ըստ վերլուծաբանների՝ iPhone-ի գնագոյացումը ունի երկու պատճառ. նախ, բարձրակարգ սմարթֆոնների հաճախորդները սովորաբար ավելի քիչ զգայուն են գնի փոփոխության նկատմամբ, և երկրորդը՝ իր բազան մեծացնելու համար Apple-ը ցանկանում է ձևավորել սպառողների նոր շրջանակ:Միևնույն ժամանակ Apple-ի և նրա մրցակիցների համար գլխավոր մարտահրավերն այն է, որ սպառողներն ավելի երկար են սկսել օգտագործել իրենց հեռախոսները. մասնավորապես, սմարթֆոնների փոխարինման ցիկլն այժմ կազմում է 36-40 ամիս նախկին 24-30 ամիսների փոխարեն: Պատճառը սպառողների ծախսերի կրճատումն է և վերջիններիս համար առաջարկվող սմարթֆոններում նորարարության բացակայությունը:
Դաշնային պահուստը (Federal Reserve) աշխատում է նոր նախաձեռնության վրա, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ երկու առաջատար ֆինանսական ընկերությունների բաժնետոմսերի վրա: Անցյալ տարվա հուլիսին Fed-ը գործարկել է վճարումների ծառայություն, որը կոչվում է FedNow:
Այն թույլ է տալիս ակնթարթային թվային վճարումներ իրականացնել ավելի ցածր գնով, քան բանկային դեբետային քարտերի դեպքում է, և ավելի արագ է, քան ավտոմատացված գործարքների միջոցով վճարումներ ստանալը: Ավելի քան 800 ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններ մինչ այժմ գրանցվել են FedNow-ի օգտագործման համար, այդ թվում՝ JPMorgan Chase, Wells Fargo և U.S. Bancorp խոշոր բանկերը:
Վերլուծաբանները կարծում են, որ սա կարող է վատ նորություն լինել Visa-ի և Mastercard-ի համար: Վճարումների մշակման այս երկու հսկայական ընկերությունները հիմք են հանդիսանում դեբետային քարտերով բազմաթիվ գործարքների համար: Եվ չնայած երկուսն էլ ունեն իրական ժամանակում վճարումների փոխանցման իրենց ծառայությունները՝ Visa Direct-ը և Mastercard Send-ը, և դրանց բաժնետոմսերի գինը նախորդ տարվա ընթացքում աճել է ավելի քան 10%-ով, FedNow-ը առաջիկայում կարող է գերազանցել վերջիններիս:
Առաջին սերնդի էլեկտրական մարտկոցներով աշխատող մեքենաների ձախողումից հետո՝ Mercedes-Benz Group AG-ն պատրաստվում է նոր մոդելների ռեկորդային քանակի թողարկման: Վաճառքի ձախողումը հանգեցրել է Mercedes-ի՝ մինչև 2030 թվականը միայն EV վաճառելու պլանների հետաձգմանը:
Ընկերության էլեկտրական մեքենաների վաճառքը առաջին եռամսյակում նվազել է 9%-ով՝ հասնելով 50,500 միավորի, մինչդեռ նրա հիմնական մրցակից BMW AG-ը վաճառել է 82,700 մեքենա: Լյուքս դասի մեքենաների առաջատար արտադրողը նշել է, որ առաջիկա տասնամյակի ընթացքում առաջարկելու է իր ամբողջ շարքի էլեկտրական տարբերակները, բայց միևնույն ժամանակ շարունակելու է պահպանել իր ներքին այրման շարժիչներով մեքենաների մրցունակությունը: Mercedes-Benz Group AG-ի մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 4-ի դրությամբ կազմել է 66 եվրո։
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/23 22:00
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/23 19:19
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 24-ի կարևոր լուրերը
2026/01/24/ 19:19 -
Դիմադրողականություն սթրեսի նկատմամբ․ աշխատանքային ու անձնային հաղթանակի արդյունավետ միջոցներ
2026/01/24/ 16:53 -
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
2026/01/23/ 22:00 -
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
2026/01/23/ 19:19 -
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 24, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․