Ինչ վտանգներ են առկա՝ կապված Կարմիր սարի հետ
Լուրեր |
Գինեվետ և Այգեզարդ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող Կարմիր սարը, որի ունեցած կրաքարի պաշարներն օգտագործվում են ցեմենտի արտադրության մեջ, հայտնվել է մի քանի հանքարդյունահանող ընկերությունների՝ «ՄԼ Մայնինգ», «ԴԻԳԸՆԴԻԳ», «Գռանուլս», «ՕՐԴ», «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ների, այսպես ասենք, ուշադրության կենտրոնում։ Ի դեպ, վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում:
Այգեզարդ համայնքում փաստացի բնակվող բնակիչների 98 տոկոսից ավելին դեմ է հանքի հնարավոր շահագործմանը: Հավաքվել է 2300 ստորագրություն։ Բնակիչներն ու բնապահպաններն ահազանգում են հանրային լսումների անցկացման ոչ պատշաճ իրազեկման մասին, օրինակ՝ Այգեզարդի բնակիչը կարողացել է մասնակցել «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ-ի կազմակերպած միայն թվով երրորդ լսմանը:
Նշում են նաև, որ փաստաթղթերն ուսումնասիրելիս շրջակա միջավայրի նախարարության կայքից են պարզել, որ Կարմիր սարի վրա հանքարդյունահանում իրականացնելու նպատակով հայտ է ներկայացրել մի քանի ընկերություն, իսկ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերությունն արդեն իսկ կազմակերպել է երեք հանրային լսում, Այգեզարդ համայնքի բնակիչները տեղեկացված չեն եղել լսումների մասին և չեն մասնակցել նրանց:
«ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերության հայտում որպես մոտ բնակավայրեր նշված են Այգեզարդ, Քաղցրաշեն, Նոր ուղի գյուղերը, սակայն թե ինչո՞ւ դրանք չեն ճանաչվել ազդակիր համայնքներ և նրանց բնակիչները ևս չեն իրազեկվել հանրային լսումների անցկացման մասին, շատերի համար տարակուսելի է: Բնապահպանները ևս նախօրեին ահազանգում էին և հիշեցնում, որ «Ընդերքի մասին» օրենքում նշված է՝ որտեղ աճում կամ բնակվում են կարմիրգրքային տեսակներ, արգելվում է հանքարդյունաբերությունը:
Կարմիր սարում գոյություն ունի 14 տեսակի բարձրակարգ բույս, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, երեքը՝ միջազգային Կարմիր գրքում, որոնցից մեկն էնդեմիկ տեսակ է և աճում է միայն այդտեղ։ Կարմիր սարում նաև 17 տեսակի կարմիրգրքային կենդանի կա: Հանքարդյունահանումը այս շրջանում կարող է մեծ վնաս հասցնել նաև գյուղատնտեսությանը, քանի որ փոշին, որը կկլանեն միրգն ու բանջարեղենը, դրանք կդարձնեն ոչ պիտանի: Ստացվում է, որ գյուղերը կկորցնեն իրենց եկամտի հիմնական աղբյուրը:
past.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․