«Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը». շեֆ խոհարար Յուրա Սարգսյան
Լուրեր |
Շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից է, որն արդեն հայտնի է գաստրոտուրիզմով։ Յուրան այստեղ հիմնել է երկու հյուրատուն-ռեստորան, որտեղ աշխարհի տարբեր կողմերից գալիս են փորձելու վերջինիս պատրաստած ուտեստները։
Յուրան ռեստորանային գործում է արդեն 26 տարի. սկզբում աշխատել է խոհարարի օգնական, հետո մեկնել է երկրից, վարպետացել, բայց կրկին վերադարձել հայրենի գյուղ՝ Ծաղկունք։
Հյուրատուն-ռեստորաններից մեկը Յուրան անվանել է «Խոհարարի տուն»։ Այն ունի հատուկ առաքելություն՝ զարգացնել հայկական խոհարարական ավանդույթները։ Հայ խոհարարները գալու են այստեղ՝ ճաշացանկում ավելացնելու իրենց հեղինակային և անվանական ուտեստները։
«Խոհարարի տուն» հյուրատուն-ռեստորանը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU-ի) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցով Յուրան ավարտել է շինարարությունն ու կահավորել տարածքը։
Հյուրատան աշխատանքներին մասնակցություն ունի Յուրայի ամբողջ ընտանիքը. որդիներից մեկը նկարում ու զարդարում է հյուրատան պատերը, մայրը՝ համեղ պահածոներ է պատրաստում, կինը՝ ղեկավարում։
«16 տարի թողել էի Ծաղկունքն ու հետ եմ եկել, ինձ թվում է՝ էլ չեմ թողնի։ Խոհարարությունն իմ հոբբին է, իմ երազանքը։ Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը։ Կապ չունի՝ ֆինանսական եկամուտը մե՞ծ է, թե՝ փոքր։ Եթե չես մտածում ֆինանսականի մասին ու զբաղվում ես քո սիրած գործով, ուրեմն՝ կհաջողես։ Գյուղական տուրիզմի զարգացման մասով ծրագիր կար. դիմեցի ու 300 հոգուց անցա ես, իմ մտահաղացումները։ Շնորհակալություն Ակբա բանկին ու NABU-ին։ Ֆինանսական աջակցություն ենք ստացել անհատույց, ինչը շատ օգնեց»,- նշում է շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը։
Յուրան նաև իր վարպետությունն է փոխանցում սկսնակներին. ունի բազմաթիվ աշակերտներ Հայաստանի տարբեր շրջաններից։ Ամենակարևորը՝ աշակերտներին սովորեցնում է պատրաստել ի սրտե, մեծ հոգով և այնպես, ինչպես ընտանիքի համար։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 12:35
Պետությունը կսուբսիդավորի մթերվող կաթի գինը
Շահառուները կլինեն անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները:
-
Firebird AI-ը ՀՀ–ում 170 մլրդ դրամի ներդրումային ծրագիր կիրականացնի
2026/04/30/ 12:48 -
Մամուլի ազատության վարկանիշ. Հայաստանը նահանջել է 16 կետով․ որն է հիմնական պատճառը
2026/04/30/ 12:43 -
Հայկական ապրանքների արտահանման նոր հնարավորություններ․ ինչ որոշում է ընդունել Կառավարությունը
2026/04/30/ 12:38 -
Պետությունը կսուբսիդավորի մթերվող կաթի գինը
2026/04/30/ 12:35 -
BRAND: NUR
2026/04/30/ 12:32 -
Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
2026/04/30/ 11:24 -
Հայ գերիների ազատ արձակման կոչ․ բաց նամակ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային
2026/04/30/ 11:20 -
Կառավարությունը 9 մլն դրամ կհատկացնի Կոնդի վերակառուցման միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման համար
2026/04/30/ 11:16 -
Մակրոնը կայցելի Գյումրի. որքան գումար է նախատեսված համերգի կազմակերպման համար
2026/04/30/ 11:13 -
ԱՄՆ-ն առգրավել է Իրանի հետ կապված շուրջ 500 միլիոն դոլարի ակտիվներ
2026/04/30/ 11:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․