ABNews
Թուրք-սիրիական հարաբերություններ. ի՞նչ է ծրագրում Էրդողանը
Լուրեր | 2023/01/17 10:04

Վերջին շաբաթներին ակտիվ քննարկվում է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը տեղի է ունենում Ռուսաստանի գործուն ներգրավվածությամբ:
Վերջին տարիներին տարածաշրջանային երկրների մոտ նկատվում է Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու միտում: Սակայն Թուրքիայի կողմից նման գործընթաց նախաձեռնելը նույն տրամաբանության մեջ չէ: Թուրքիան, ի տարբերություն մյուսների, հողի վրա առկա իրականությունն ընդունելու արդյունքում չի, որ փորձում հարաբերությունները կարգավորել պաշտոնական Դամասկոսի հետ:
Պաշտոնական Անկարան արդեն մի քանի ամիս է խոսում է Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ նոր ցամաքային գործողություն սկսելու մտադրության մասին: Սակայն առանց ռուսական կողմի հետ համաձայնեցման քրդերի դեմ նոր գործողությունը թուրքական կողմից համար կարող է մի շարք խնդիրներ առաջ բերել: Իսկ Մոսկվայում էլ նշում են, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունից եկող սպառնալիքները չեզոքացնելու հարցում Թուրքիան պետք է համագործակցի պաշտոնական Դամասկոսի հետ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
