«Մենք միացել ենք ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին, որպեսզի խթանենք վերջինիս սկզբունքների տարածումն ու զարգացումը։ Այդ սկզբունքների նպատակը, առաջին հերթին, հավասարության սահմանումն է՝ սկսած աշխատանքային բարվոք պայմաններից մինչև առողջության, անվտանգության, բարեկեցության, կրթության ու մասնագիտական զարգացման հավասար հնարավորությունների ստեղծում։ Պետք է ընդգծել, որ այս ծրագրին անդամակցելով՝ մենք ոչ թե նոր պարտավորություն ենք ստանձնում, այլ վերահաստատում ենք և ընդգծում մեր կողմից վաղուց որդեգրված քաղաքականությունը. կանայք չափազանց կարևոր դեր են խաղում բոլոր բնագավառներում»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգմանգծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Կանանց հզորացման սկզբունքները. հավասարություն աշխատավայրում» թեմայով։
Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է, որտեղ աշխատում է իգական սեռի շուրջ 1100 ներկայացուցիչ, ինչը կազմում է բանկի ընդհանուր աշխատակիցների շուրջ 65%-ը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
https://www.youtube.com/watch?v=dBNeDg6JLgM
ABNews
Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
Լուրեր | 2023/03/03 03:37

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/08/06 11:16
ՆԳՆ-ին հատկացվել է 405 հազար դոլար․ ինչ ուղղությամբ կծախսվի գումարը
Հայաստանի ներքին գործերի նախարարության կարիքները հոգալու համար կհատկացվի 148 մլն 542,9 հազար դրամ։Միջոցները կուղղվեն վարորդական իրավունքի ստացման գործնական քննություններ անցկացնելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների, Փրկարար ծառայության համար նախատեսված համակարգչային տեխնիկայի ձեռքբերմանը, ինչպես նաև այլ կարիքների բավարարմանը։

Լուրեր | 2026/08/06 11:13
ԱԺ-ում վերելակի կառուցման համար հատկացվել է 71,5 հազար դոլար
Հայաստանի խորհրդարանում արտաքին վերելակի կառուցման համար հատկացվել է 25 մլն 992 հազար դրամ: Համապատասխան որոշումն օգոստոսի 6-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։Միջոցները հատկացվել են կառավարության պահուստային ֆոնդից։

Լուրեր | 2026/08/06 11:11
Արտերկրում Հայաստանի անկախության 35-ամյակի տոնակատարության համար հատկացվել է 1 մլն դոլար
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի տոնակատարության համար երկրի՝ արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում հատկացվել է մոտ 1 մլն դոլար։ Համապատասխան որոշումը օգոստոսի 6-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել համերգներ, ցուցահանդեսներ, գրքի և լուսանկարչական ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համաժողովներ և թեմատիկ...

Լուրեր | 2026/08/06 11:00
Մաքսատուրքից ազատվել են 5 ընկերություններ․ հայտնի են արտադրական նոր ծրագրերը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում ընդունել է որոշումներ, որոնցով տեղական արտադրության խթանման նպատակով մի շարք ընկերությունների ազատել է ներմուծման մաքսատուրքերից։Ալյումինե կափարիչներից մինչև բարձրորակ զրահՄաքսային արտոնություն ստացած ընկերությունների թվում է «Universal Closures»-ը, որի ներմուծած հումքն ուղղվելու է ալյումինե կափարիչների արտադրությանը։Ընկերության անվանու...