ABNews
Խելացի և թվային բանկային համակարգ. Silicon Mountains
Լուրեր | 2022/12/10 08:40

Ավելի քան 200 մասնակից և 5000 օնլայն հանդիսատես է գրանցվել Երևանում անցկացված Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին։ Հայ և արտասահմանցի փորձագետները հավաքվել են քննարկելու չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցներն ու մարտահրավերները: Գագաթնաժողովը տնտեսությունում խելացի թվային լուծումների ներդրմանն է նվիրված: 20-ից ավելի բանախոս է հրավիրվել պանելային քննարկումներին: Եկել են խոսելու խելացի տնտեսության, խելացի կառավարման, խելացի ենթկառուցվածքների և իհարկե խելացի ու թվային բանկային համակարգի մասին: Թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնում ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը.
Բանկային ոլորտում անելիքներ շատ կան նաև անվտանգության ապահովման առումով, նկատում են բանախոսները:Հայաստանյան բանկերը հաճախորդների տվյալների անվտանգությանը շատ լուրջ են վերաբերում:
ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրենը նաև ընդգծում է, որ բանկային տվյալների անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի նաև հաճախորդների ֆինանսական գրագիտությունը, որի համար կրթական ծրագրի անհրաժեշտություն կա: Ու չնայած Հայասատանը ֆինանսական կրթության ներդրման առումով համաշխարհային մակարդակում օրինակելի է, գործիքակազմը դեռ պետք է ավելացնել լիարժեք ֆինասական գրագիտության հասանելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում.
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
