ABNews
Գյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվել
Լուրեր | 2022/12/06 10:05

Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակելի երկու նոր շենքերը գրեթե պատրաստ են շահագործման. 36
բնակարանի նոր շահառուները երկրաշարժից հետո տնակներում բնակվող քաղաքացիներն են։
Եվս երկու շենք կառուցման փուլում է. 44-օրյա պատերազմից հետո որոշվեց այս նոր մասնաշենքերում
բնակարաններ տրամադրել նաև պատերազմի մասնակից և հաշմանդամություն ձեռք բերած տղաներին։ Շենքերը
հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկերն Ակբա բանկն ու Visa «ԲԱՐԵՐԱՐ»
քարտապաններն են։ Շենքերի կառուցման համար բանկն իր շահույթից տրամադրել է 100 միլիոն ՀՀ դրամ։
«Շենքերը կայուն են, կառուցված են միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիայով: Շենքերի տանիքը թեք
է, որն ինքնանպատակ չէ. տեղադրվել են արևային պանելներ, իսկ թեքությունը համապատասխանում է արևային
պանելին։ Բնակարանները կահավորված են, շենքերն ամբողջությամբ պատրաստ են։ Ծրագրում ունենք ևս երկու
շենք, որ պետք է կառուցենք՝ 7 ու 9 հարկանի: Այս շենքերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող
անձանց, գործելու են վերելակներ: Այս շենքերը 58 բնակարան կունենան»,- նշում է «Հայաստան»
համահայկական հիմնադրամի շինարարության պատասխանատու, շինարար խորհրդատու Արմեն Ղազարյանը:
Նորակառույց շենքերն ունեն նաև հատուկ տարածք` ստեղծագործելու համար։ Արվեստի սիրահարները
կարող են ոգեշնչում փնտրել և առանձնանալ նորակառույցների տանիքում, որը նախագծվել է հատուկ նրանց
համար։
2012-ին Ակբա բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Հայաստանում առաջին անգամ
թողարկեց բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը: Ծրագրի շրջանակում բանկը հիմնադրամի հատուկ
հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է «Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային
գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև քարտի սպասարկման վարձի 50%-ը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
