SOLARA EV CHARGER-ի լիցքավորման կայանները հասանելի են ՀՀ ողջ տարածքում
Լուրեր |
Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի աճի հետ անհրաժեշտություն է առաջանում ապահովել դրանց ենթակառուցվածքները: Մասնավորապես, կարևոր է, որ Հայաստանում հասանելի լինեն էլեկտրամոբիլների համար նախատեսված լիցքավորման կայանները: «Սոլարա» ընկերության նախագծերից մեկը՝ Solara EV CHARGER-ն է: Հաստատուն հզորություններ ապահովող 30 տարբեր լիցքավորման կայանները տարածված են Հայաստանի տարբեր մարզերում: Լիցքավորման կայանները հասանելի են բոլոր տիպի էլեկտրամոբիլների համար՝ Type 1 (J1772), Type 2, CHadeMO, CCS1/CCS2, Type 2 (socket), GB/T միակցիչներով (connector): Կայաններում կարող են լիցքավորվել նաև GBT կցորդիչով (adapter) աշխատող էլեկտրական մեքենաները, որոնք նույնպես առկա են մեր վաճառասրահներում: Լիցքավորման կայանները կարողանում են ապահովել 7, 22 և 60 և 160 կՎտ*ժ հաստատուն էլեկտրաէներգիա: «Մեր էլեկտրամոբիլիստների հարմարավետության համար մենք ստեղծել ենք Solara EV Charger հավելվածը, որը հնարավոր է ներբեռնել Google play և App Store հարթակներից: Հայաստանի տարածքում տեղադրված կայանների աշխարհագրությանը հնարավոր է ծանոթանալ հավելվածում: Վստահ ենք, որ մեր օգտատերերը հեշտությամբ կկարողանան օգտվել Solara EV Charger-ից»,-նշում է նախագծի ղեկավար Էդուարդ Մանուկյանը: Սոլարա ընկերության նպատակն է հասնել Հայաստանում ավելի շատ վայրերում էլեկտրոմոբիլների համար նախատեսված լիցքավորման կայանների տեղադրմանը և դրան կից ենթակառուցվածքների ստեղծմանը: Տեխնիկական խնդիրների համար 7/24 ռեժիմով աշխատում է թեժ գիծ: Զանգահարելով 044 577555 հեռախոսահամարով՝ հավելվածի օգտատերերը կկարողանան մասնագետի օգնությամբ հեշտությամբ կարգարվորել հավելվածը կամ ստանալ օգնություն առաջացած հնարավոր տեխնիկական անսարքությունների դեպքում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54 -
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. ՀՀ վարչապետ
2026/03/04/ 15:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով