ABNews
Ո՞րն է ժամանակակից գրադարանի մոդելը
Լուրեր | 2022/11/30 12:09

Հայաստանի 16 գրադարանների ներկայացուցիչներ ու ոլորտի մասնագետներ Ծաղկաձորում Նորարար գրադարաններ եռօրյա սեմինարի ընթացքում քննարկում են, թե որն է ժամանակակից գրադարանի մոդելը:
Հայաստանում թվային տեխնոլոգիաները զարգացման առաջին տասնամյակում 90-ականների սկզբին, օգնում էին գրադարաններին: Երբ մարդկանց տանը ինտերնետ չկար, նաեւ դրա համար էին գրադարան գնում: Հետո, երբ սկսվեց թվայնացումը, տեղեկատվական տեխնոլոգիաները դարձան գրադարանի մրցակից։
Գրադարանը միայն գիրքը չէ: Դա միջավայր է, դպրոցի ու կրթության լրացումը,- նշում են գրադարանային ոլորտի ներկայացուցիչները: Նորարար գրադարաններ սեմինարն անցկացվում է արդեն հինգերորդ տարին: Նախորդ տարիների մասնակիցները սեմինարի ընթացքում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ կարողացել են որոշակի փոփոխություն կատարել գրադարաններում եւ դրական արդյունք ունենալ:
PR-ի միջոցով նոր այցելուներ գրավելու հմտությունները ներկայացրեց ABN հեռուստաընկերության հիմնադիր, երկար տարիներ հանրային կապերի ոլորտում աշխատած Նարեկ Նիկողոսյանը:
Ներսես Հայրապետյանի խոսքով նոր հազարամյակի դպրոցականներին, որոնք սովոր են թվային միջավայրին, դժվար է գրադարան տանել: Պետք է ժամանակին համընթաց քայլել: Աշխարհում կառուցվում են նոր գրադարաններ, որոնք գրադարանային բաղադրիչից բացի ներառում են նաեւ կրթական, տեխնոլոգիական ու ժամանցի բաղադրիչներ:
Բայց մարզերում գրադարանները շարունակում են փակվել: Նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետի խոսքով` կառավարության գլխավոր խնդիրը գրադարանների համաչափ զարգացումն ապահովել է: Դժվարություններ կան, բայց ամեն ինչ անում են, որ դրանք լուծվեն:
Չնայած խնդիրներին, Նազիկ Հովասափյանը վստահ է, համացանցը գրադարանին չի հաղթի: Հայաստանի գրադարանների համար նա կանխատեսում է լուսավոր ապագա:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
