ABNews
Financial Times. ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ռուս գործարարների դեմ
Լուրեր | 2022/04/06 04:33

Եվրամիությունը այսօր ՝ ապրիլի 6-ին, կքննարկի ռուսաստանցի մի շարք գործարարների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։ Նշվում է, որ նոր սահմանափակումները կանդրադառնան Ռուսաստանի Սբերբանկի խորհրդի նախագահ Գերման Գրեֆի, Rusal-ի ղեկավար Օլեգ Դերիպասկայի, ինչպես նաև ձեռնարկատերեր Բորիս Ռոտենբերգի, Ալեքսանդր Շուլգինի և Սաիդ Քերիմովի վրա։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ-ն վաղ թե ուշ ստիպված է լինելու էմբարգո կիրառել Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների վրա։ Նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն արգելք կսահմանի ռուսական փայտի, ցեմենտի, ծովամթերքի, ածուխի և ալկոհոլային խմիչքների ներմուծման վրա։ Ամերիկյան Reuters-ը գրել է, որ Եվրամիությունը մտադիր է նաև արգելել Ռուսաստանից կաուչուկի և քիմիական նյութերի, ինչպես նաև խավիարի և օղու ներկրումը։ Ըստ Reuters-ի՝ ընդհանուր առմամբ Եվրահանձնաժողովը կառաջարկի արգելել Ռուսաստանից տարեկան մինչև 9 միլիարդ եվրո արժողությամբ ներկրումը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
