JAC մեքենաներ՝ լիզինգի բացառիկ պայմաններով
Լուրեր |
Ակբա Լիզինգը, «Իվի Մոթորս Գրուպը» և չինական JAC ընկերությունը հուշագրի ստորագրմամբ ամրապնդել են բացառիկ համագործակցությունը, որի առանցքում հայկական բիզնեսի համար փոխշահավետ պայմանների ստեղծումն է։
Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող չինական JAC Motors-ն արդեն 4 տարի պաշտոնապես Հայաստանում է։ Այստեղ «Իվի Մոթորս Գրուպը» ներկայացնում է JAC մակնիշի բեռնատար և բեռնաուղևորատար «պիկապ» մեքենաները։
JAC-ի մեքենաները շահագործվում են ամենատարբեր բնագավառներում՝ արտադրական, շինարարական, բեռնափոխադրմամբ և առաքմամբ զբաղվող ընկերություններում, ունեն տարածաշրջանային ադապտացիա, հարմարեցված են Հայաստանի եղանակային և ճանապարհային պայմաններին, ինչպես նաև երկրում առկա վառելիքի որակին։ Բացի այս, «Իվի Մոթորս Գրուպը» գնված մեքենայի համար առաջարկում է 5 տարվա երաշխիք։
Նոր համագործակցության շնորհիվ հայ սպառողը JAC մակնիշի մեքենաները կկարողանա ձեռք բերել հետևյալ պայմաններով՝
- Տարեկան անվանական տոկոսադրույք - 0.01% (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո),
- Տարեկան փաստացի տոկոսադրույք (ներառյալ ԿԱՍԿՈ ապահովագրություն)- 3.65% (ՀՀ դրամ), 3.47% (ԱՄՆ դոլար, եվրո),
- 20% կանխավճար,
- Առանց տրամադրման միջնորդավճարի։
«Մեզ համար կարևոր է ընտրել հուսալի գործընկերներ։ Մեծ պատասխանատվությամբ ենք ընտրել լիզինգային այն ընկերությունը, որի հետ պետք է իրագործեինք այս ծրագիրը: Որոշեցինք աշխատել Ակբա Լիզինգի հետ՝ որպես հայկական լիզինգային շուկայի առաջատար»,- նշել է JAC Motors-ի տարածաշրջանային տնօրեն Լիու Բոն։
«Գործունեության սկզբում ակտիվ ենք եղել փոքր բեռնատարների շուկայում։ Սա հնարավորություն է, որը մեզ համար նոր հորիզոններ կբացի արդեն ծանր բեռնատարների շուկա մտնելու համար։ Մենք տարածաշրջանում առաջին երկիրն ենք, որ էլեկտրական բեռնատարներ է ներմուծել։ Ակբա Լիզինգի հետ առնչվել էինք տարբեր նախագծերի շրջանակում և ձևավորվել էին լուրջ ու վստահելի գործարար հարաբերություններ, որն էլ պատճառ դարձավ, որ համագործակցությունը շարունակվի։ Հուսով եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է»,- նշել է «Իվի Մոթորս Գրուպի» տնօրեն Արտակ Զոփունյանը։
[caption id="attachment_29894" align="alignnone" width="1200"]
default[/caption]
Ավելի քան 130 երկրում ներկայացված JAC ընկերության բաժնետոմսերի 50%-ը պատկանում է գերմանական Volkswagen-ին։
Ակբա Լիզինգի միջոցով միայն այս տարի տրամադրվել է մոտ 600 մլն դրամի JAC բեռնատար և բեռնաուղևորատար մեքենաներ, իսկ մինչև տարվա վերջ ակնկալվում է իրականացնել 2 մլրդ դրամի լիզինգի տրամադրում։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=no6NNFEmGWM Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը․ ինչպես այն կնպաստի կայանման խնդիրների լուծմանը
2026/04/06/ 10:53 -
ԱՄՆ-ում ավտոսրահի տեխնիկը առանց թույլտվության օգտագործել է հաճախորդի մեքենան
2026/04/06/ 10:28 -
Քննարկվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 45-օրյա հրադադարի հնարավորությունը
2026/04/06/ 10:24 -
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի. հայկական կողմի արձագանքը
2026/04/06/ 10:20 -
Միլիարդավոր դոլարների ծախս․ ԱՄՆ-ը ավելացրել է ֆինանսները՝ Իրանի դեմ պատերազմում
2026/04/06/ 10:00 -
Ապրիլի 5-ի կարևոր լուրերը
2026/04/05/ 21:55 -
Ապրիլի 4-ի կարևոր լուրերը
2026/04/04/ 22:00 -
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
2026/04/03/ 22:00 -
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
2026/04/03/ 19:19 -
Կողք կողքի՝ IDBank-ի հետ․ արցախցի 103 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում
2026/04/03/ 18:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.