ABNews

Wildberries-ը չեղարկել է հետադարձ առաքման արժեքը թերի ապրանքների վերադարձի դեպքում

Լուրեր | 2023/08/03 04:09

Wildberries-ը չեղարկել է հետադարձ առաքման արժեքը թերի ապրանքների վերադարձի դեպքում
Wildberries միջազգային առցանց հարթակը ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։ Այժմ ապրանքը ստանալուց՝ այն թերի լինելու դեպքում, նաև սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում, գնորդը անմիջապես կարող է տեղեկացնել այդ մասին ապրանքների տրամադրման կետի մենեջերին։ Ապրանքների տրամադրման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները և համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այս դեպքում թերի ապրանքների հետադարձ տեղափոխման արժեքը չի գանձվի: Նախկինում վերադարձի վճարը հաճախորդներին փոխհատուցվում էր ավելի ուշ՝ պահեստում ապրանքների թերությունը հաստատելուց հետո: «Մենք ձգտում ենք դարձնել հարթակը տեխնոլոգիապես առաջադեմ և հարմարավետ ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար. միշտ հաշվի ենք առնում ծառայություններից օգտվողների կարծիքները և հետադարձ կապը: Նախատեսում ենք էլ ավելի զարգացնել հարթակում ապրանքների վերադարձման ֆունկցիոնալությունը. մոտ ապագայում ակնկալում ենք թերություններով ապրանքների վերադարձի և սուրհանդակային առաքմամբ նոր համակարգի գործարկում»,- մեկնաբանել են Wildberries-ի մամուլի ծառայությունում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը