Սթենֆորդի գիտնականները ChatGPT-ի պես ԱԲ են ստեղծել, ըստ ձեզ որքա ՞ն գումար է ծախսվել ստեղծման համար
Լուրեր |
Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են արհեստական բանականության (ԱԲ) սեփական մոդելը՝ Alpaca AI-ը, որը նման է ChatGPT-ին: Այս մոդելին ուսուցանելն արժեցել է ընդամենը 600 դոլար, քանի որ այն կառուցվել է բաց կոդով հարթակի հիման վրա,- հայտնում է News.am Tech-ը։
Նրանց փորձը ցույց է տվել, որ այսօրվա զարգացած ԱԲ համակարգերը կարող են հեշտությամբ վերարտադրվել, և դա նույնիսկ հսկայական ծախսեր չի պահանջում. անհրաժեշտ է միայն գիտելիքների բազա, որի վրա ԱԲ-ն կսովորի: Բազան, գիտնականներին արժեցել է 500 դոլար, և մոտ 100 դոլար էլ նրանք ծախսել են ԱԲ-ի ստեղծման վրա, ինչի համար երեք ժամով անհրաժեշտ է եղել ութ համակարգիչ՝ 80 ԳԲ NVIDIA A100 արագացուցիչներով. այս ծառայությունը նրանք «վարձել» են ամպային ենթակառուցվածքում:
Սթենֆորդի գիտնականներն իրենց ԱԲ-ի հիմքում վերցրել են LLaMA 7B լեզվի բաց մոդելը, որն ամենահասանելին է Meta-ի մշակած LlaMA շարքից: Դրա հնարավորություններն իրականում բավականին սահմանափակ են, և առաջադրանքների մեծ մասն այն ավելի վատ է անում, քան ChatGPT-ը: Եվ դա զարմանալի չէ, քանի որ OpenAI GPT մոդելների ուսուցումը ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ է պահանջել: ChatGPT-ը ասես միլիարդավոր գրքեր է կարդացել, մինչդեռ Alpaca AI-ը սովորել է որոշ (թեև բավականին շատ) հարց ու պատասխաններ՝ տրված մարդու կողմից։
Մյուս կողմից, նոր Alpaca AI-ը բավականին լավ է կատարում որոշ առաջադրանքներ, և երբեմն նույնիսկ ավելի լավ, քան ChatGPT-ը: Առաջին թեստավորման ժամանակ Alpaca AI-ը հաջողությամբ է ավարտել 90 թեստ (էլ․ նամակ գրել, սոցիալական ցանցերի համար հրապարակումներ անել, օգնել աշխատանքում և այլն), իսկ ChatGPT-ը հաջողությամբ է ավարտել 89 թեստ։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ գիտնականները դեռ չեն անդրադարձել ժամանակակից ԱԲ-ի համար ամենակարևոր խնդրին. նրանք դեռ պետք է լրացուցիչ կարգավորումներ կատարեն, որպեսզի ապահովեն մոդելի անվտանգ և էթիկական աշխատանքը:
Գիտնականների խոսքով՝ իրենք կարող էին նման արդյունքի հասնել նույնիսկ ավելի քիչ նյութական ծախսերով, եթե ի սկզբանե նման նպատակ ունենային։ Ավելին, տեսականորեն յուրաքանչյուր ոք, ով ունի համապատասխան տեխնիկական պատրաստվածություն և առնվազն 600 դոլար, կարող է կրկնել իրենց փորձը։
Ճիշտ է, հարկ է հաշվի առնել, որ OpenAI-ի լիցենզիան թույլ չի տալիս օգտագործել իր մոդելների տվյալները մրցակցային համակարգեր մշակելու համար: Meta-ն ակադեմիական հետազոտողներին առայժմ թույլ է տալիս օգտվել ոչ առևտրային արտոնագրերից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿ
2026/01/20/ 13:12 -
Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային «գողությունը»
2026/01/20/ 12:53 -
18,3 տրիլիոն դոլար՝ մի քանի ձեռքերում․ անհավասարության վտանգավոր աճը աշխարհում
2026/01/20/ 12:44 -
ՀՀ արտաքին հետախուզությունը գրեթե անհավանական է համարում 2026-ին Հայաստան–Ադրբեջան ռազմական էսկալացիան
2026/01/20/ 12:37 -
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 27 տարին լրացած և զինծառայություն չանցած քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը
2026/01/20/ 12:30 -
Մեծ Բրիտանիան քննարկում է անչափահասների համար սոցիալական ցանցերի արգելքը՝ Ավստրալիայի օրինակով
2026/01/20/ 12:15 -
Հունվարի 27–ը սահմանվեց որպես հիշատակի և խոնարհումի օր. Այն կլինի ոչ աշխատանքային
2026/01/20/ 11:55 -
Հայաստանում կփոխվի կրթաթոշակների տրամադրման համակարգը․ շեշտը՝ առաջադիմության և թիրախային աջակցության վրա
2026/01/20/ 11:31 -
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
2026/01/19/ 22:00 -
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
2026/01/19/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․