Խարդախները սկսել են մարդկանցից գումար շորթել մեսենջերների միջոցով
Լուրեր |

Ինչպե՞ս խուսափել խաբեբաների զոհը դառնալուց
Որևէ պարագայում անձնական և ֆինանսական տվյալները, ներառյալ բանկային քարտերի տվյալները, SMS-ով ստացված գաղտնի ծածկագրերը չի կարելի տրամադրել անծանոթներին, անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Հիշե՛ք, որ բանկի աշխատակիցը երբեք չի զանգահարի ձեզ տեսազանգով, ոչ էլ կպահանջի որևէ գործարքը վերիֆիկացնող SMS կոդը։ Եթե ամեն դեպքում ձեզ զանգահարել են, ապա մի շարունակեք խոսակցությունը, փոխարենը զանգահարեք ձեր բանկի կայքում նշված կոնտակտային հեռախոսահամարներով կամ անձամբ գնացեք բանկ։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Օլեգ Սեդովը Ura.Ru-ին տված հարցազրույցում խորհուրդ է տալիս այսպիսի զանգերի քանակը նվազեցնելու կամ նույնիսկ դրանցից ազատվելու համար ունենալ երկու հեռախոսահամար՝ մեկը աշխատանքային հարցերի համար, իսկ երկրորդը՝ բացառապես առցանց գնումների համար: Նրա խոսքով՝ «մաքուր» հեռախոսահամար ունենալու պրակտիկան արդարացված է, քանի որ բացի գործնական և անձնական գործերից, ձեզ ոչ ոք չի անհանգստացնի։ Այնուամենայնիվ, այս մեթոդը չի փրկի ձեզ խաբեբաներից, եթե ձեր բջջային օպերատորի տվյալների բազայից արտահոսք տեղի ունենա և ձեր հեռախոսահամարը հայտնվի ցանցում կամ ինչ-որ մարդկանց մոտ: Բացի դրանից, այն այդքան էլ արդյունավետ չէ, եթե հաշվի առնենք, որ կան բոտեր, որոնք պատահական հեռախոսահամարների զանգեր են անում ստուգելու նպատակով, թե արդյոք այն օգտագործվում է։ «Լինում են դեպքեր, երբ քեզ զանգում են, վերցնում ես հեռախոսը, սակայն ոչ ոք չի խոսում։ Դա ընդամենը թեստ է՝ տեսնելու, թե արդյոք տվյալ հեռախոսահամարն օգտագործվում է: Այնուհետև այն ներառվում հեռախոսահամարների տվյալների բազա, որոնց կարելի է նպատակաուղղված զանգել»,- բացատրել է փորձագետը: Նշենք, որ անցած տարի Visa-ն Հայաստանում անցկացրել է վճարումների անվտանգության արշավ, որի նպատակն էր տեղական բնակչությանը կրթել ֆինանսական գրագիտության ոլորտում, բարձրացնել Visa-ի սպառողների իրազեկվածությունը անձնական տվյալների ավելի լավ պաշտպանության անհրաժեշտության մասին և բացահայտել խաբեության և սոցիալական ինժեներիայի կիրառմամբ խարդախությունների դեպքերը։ Ակցիայի շրջանակում նաև գործարկվել է ինտերակտիվ առցանց խաղ, որպեսզի բարձրացնի իրազեկվածությունը տարբեր տեսակի խարդախությունների և դրանք հայտնաբերելու ուղիների մասին:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են Նոր Հաճնում կատարված դանակահարությունը
2025/08/27/ 17:35 -
Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
2025/08/27/ 17:30 -
Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
2025/08/27/ 16:57 -
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված աշխատանքները
2025/08/27/ 16:55 -
Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2025/08/27/ 16:50 -
Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Նեթանյահուի հայտարարությանը
2025/08/27/ 16:34 -
«Very Sexy» հավաքածուի համար Victoria’s Secret-ը թողարկել է երկու նոր բույր
2025/08/27/ 16:05 -
ՌԴ-ն շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար․ Պեսկով
2025/08/27/ 16:00 -
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են 2026-ին ՀՀ-ում անցկացվելիք Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթի հարցերը
2025/08/27/ 15:22 -
Գորիսում 17 անձ թունավորվել է
2025/08/27/ 15:20
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՕԳՈՍՏՈՍԻ 26, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՕԳՈՍՏՈՍԻ 26, 2025Թ.

Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

ՆԵՐՄՈՒԾՈՂԻՑ՝ ԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂ. «ԷԼԵԿՏՐԻԿԱ ԳՌՈՒՊ»
