Թուրքիայի Կենտրոնական բանկը թարմացրել է 2023-ի վերջի գնաճի կանխատեսումը
Լուրեր |
Թուրքիայի Կենտրոնական բանկը թարմացրել է 2023-ի վերջի գնաճի կանխատեսումը` այն դարձնելով 65%: Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Հաֆիզե Գայե Էրքանը՝ ներկայացնելով երկրի տնտեսության վիճակի մասին զեկույցը,- գրում է B24.am-ը:
«ԿԲ-ն այս տարեվերջի միջին գնաճի կանխատեսումը ճշգրտել է մինչև 65%, 2024-ին ակնկալում ենք 36% գնաճ, 2025-ին՝ 14%: 2023-ի համար գնաճի միջանցքի մեր վերանայված նվազագույնը և առավելագույնը 62-68% է, 2024-ի համար՝ 30-42%»,- ասել է երկրի գլխավոր դրամատան ղեկավարը:
Էրքանը հիշեցրել է, որ Կենտրոնական բանկի հուլիսյան հաշվետվության մեջ տարեկան գնաճը կանխատեսվում էր 58%: Ըստ նրա՝ կանխատեսման վերանայման վրա ազդել է վերջին ամիսներին գնաճի տեմպերի գերազանցումը սպասելիքներին:
«Մեր դրամավարկային քաղաքականության խստացման կուտակային էֆեկտը աստիճանաբար սկսում է տեսանելի լինել։ Մենք ակնկալում ենք, որ 2024 թվականի երկրորդ կեսից կսկսվի գնաճի գործընթացը։ Մենք արդեն ազդանշաններ ենք ստանում ներքին պահանջարկի կայունացման մասին»,– նշել է Էրքանը։
Նա նշել է նաև, որ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով էներգակիրների համաշխարհային գների անկայունությունը նույնպես բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա, իսկ նավթի և գազի գների վերաբերյալ կանխատեսումները դեռևս անորոշ են։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/21 22:00
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/21 19:19
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
2026/01/21/ 22:00 -
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
2026/01/21/ 19:19 -
Հայաստանն ունի ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի տեմպի ամենացածր ցուցանիշը
2026/01/21/ 17:52 -
Հունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի
2026/01/21/ 17:51 -
Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին. նոր մոդել Է ներդրվում
2026/01/21/ 17:31 -
Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում
2026/01/21/ 17:14 -
Հայաստանի այս տարվա հնարավոր զարգացումները․ «Stratfor»-ի 2026թ. կանխատեսումը
2026/01/21/ 16:37 -
Թրամփի վարչակազմի առաջին տարում ԱՄՆ-ն լքել է գրեթե 3 միլիոն միգրանտ
2026/01/21/ 16:27 -
Մասկը՝ ընդդեմ ChatGPT-ի․ ինքնասպանությունների մեղադրանքներ և բաց պատերազմ տեխնոհսկաների միջև
2026/01/21/ 15:29 -
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով
2026/01/21/ 13:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․