Converse Mobile հավելվածում հասանելի է նոր հնարավորություն
Լուրեր |
Converse Mobile hավելվածի գործիքակազմը համալրվել է եւս մեկով՝ «Կարաս» համալրվող ավանդի ներդրման հնարավորությամբ:
«Սա հիանալի լուծում է այն հաճախորդների համար, որոնք մտադիր են խնայողություններ կուտակել աստիճանաբար՝ եկամտից մասհանումների միջոցով: Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Հավելվածում մուտք գործել Հայտեր բաժին, ապա անցնել Ներդնել ավանդ, ընտրել ավանդատեսակը՝ «Կարաս» եւ լրացնել անհրաժեշտ դաշտերը»,- ասել են բանկում:
Ներդրում հնարավոր է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով՝ 6 ամիս, 1 տարի, 18 ամիս, 2 տարի ժամկետով: Նվազագույն գումարը 10.000 ՀՀ դրամն է կամ 100 ԱՄՆ դոլարը: ՀՀ դրամով ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքը մինչեւ 10% է, իսկ ԱՄՆ դոլարով ավանդինը՝ մինչեւ 3.40%: Տոկոսագումարը հաշվեգրվում է մայր գումարին: Սահմանված է մայր գումարի մասնակի նվազեցման հնարավորություն:
«Converse Mobile հավելվածի զարգացմամբ Կոնվերս Բանկը մտադիր է ստեղծել թվային միջավայր տարբեր ֆինանսական կարիքներ, պահանջներ եւ հնարավորություններ ունեցող անձանց համար՝ նրանց առաջարկելով բանկային ծառայությունների համապարփակ գործիքակազմ:
Վերջին ամիսներին էապես մեծացվել է հավելվածով վճարումների հնարավորությունները, իսկ առաջիկայում կներդրվեն նոր՝ այդ թվում աննախադեպ հնարավորություններ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Converse Mobile հավելվածում ներկայում առկա են հետեւյալ հնարավորությունները՝ հաշիվների կառավարում, փոխանցումներ Հայաստանում եւ արտերկիր, վճարումների լայն գործիքակազմ, վարկավորում, ներդրումներ, քարտերի պատվեր եւ այլն:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․