Հոկտեմբերի 5. գլոբալ բիզնես վիճակագրության ամփոփում
Նավթի գները նվազել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 5.02%-ով և կազմել 84.68 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4.90%-ով և կազմել 86.39 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր): NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.36%-ով և կազմել 1842.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.85%-ով և կազմել 21.37 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.96%-ով և կազմել 877.30 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ): LME. Գունավոր մետաղների գներ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 2271.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.25%-ով և կազմել 7986.50 դոլար, կապարի գինն աճել է 0.76%-ով և կազմել 2134.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.78%-ով և կազմել 18875.00 դոլար, անագի գինն աճել է 1.76%-ով և կազմել 24275.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.88%-ով և կազմել 2524.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա: Ամերիկյան ինդեքսներն աճել են ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 33129.55 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.81%-ով և կազմել 4263.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.35%-ով և կազմել 13236.01 կետ: Եվրոպական ինդեքսներ Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 15099.92 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 6996.73 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.77%-ով և կազմել 7412.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 991.35 կետ: