Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը
Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Բեջանյանը։
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը պլանավորում է համապատասխան մրցույթ անցկացնել 250 էլեկտրաավտոբուսների ներկրման համար։
Էլեկտրաավտոբուսները կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի մանուշակագույն ավտոբուսներին, որոնք այս պահին շարժակազմի բացակայության պատճառով պատշաճ ծառայություններ չեն մատուցում։
Աղբյուրը՝   armeniasputnik.am