Եվրահանձնակատարը կողմ է Ուկրաինայի հետ ագրոառևտուրը մինչև տարեվերջ սահմանափակելուն
Լուրեր |
Եվրամիությունը պետք է երկարաձգի սեպտեմբերի 15-ին Ուկրաինայի հարևան հինգ երկրների կողմից ուկրաինական ագրոարտադրանքի ներմուծման արգելքը առնվազն մինչև 2023-ի վերջը, կարծում է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին,- գրում է b24.am-ը:
«Իմ խնդիրն է համոզել Եվրահանձնաժողովին և անդամ երկրներին, որ, առաջին հերթին, ԵՄ-ն պետք է սուբսիդավորի Ուկրաինայից նավահանգիստներ և երրորդ երկրներ հացահատիկի տարանցումը, և երկրորդ՝ ներմուծման արգելքը պետք է տարածի այդ հինգ երկրների վրա, այդ թվում ՝ Լեհաստանի, առնվազն մինչև տարեվերջ»,- ասել է նա լեհական ռադիոյի եթերում:
Վոյցեխովսկին առաջարկել է, որ ԵՄ-ն ֆինանսավորի Ուկրաինային իր օգնության շրջանակներում հացահատիկի տեղափոխումը նշանակված նավահանգիստներ, որտեղից հացահատիկը կուղարկվի Աֆրիկա և Ասիա:
Եվրահանձնակատարը պնդում է, որ Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը ԵՄ սահմանամերձ երկրներ նույնպես «վնասակար լուծում» է ուկրաինացի ֆերմերների համար:
Նա հավելել է, որ Ուկրաինան պետք է ամսական մոտ 4 մլն տոննա հացահատիկ արտահանի: Նա հստակեցրել է, որ ԵՄ-ն ի վիճակի է նման քանակությամբ հացահատիկ տարանցել նավահանգիստներ, բայց «դրա համար միջոցներ են հարկավոր»:
Եվրահանձնաժողովը հունիսի 5-ին համաձայնություն է տվել Ուկրաինայից հինգ երկիր՝ Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա ցորենի, եգիպտացորենի, կանոլայի և արևածաղկի արտահանման սահմանափակումները մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգելու վերաբերյալ:
Ուկրաինան երկար տարիներ Սև ծովի իր նավահանգիստներով արտահանել է հացահատիկի և այլ գյուղատնտեսական արտադրանքի հիմնական ծավալը։ Սակայն, երկրի տարածքում ռազմական գործողության սկսվելուց հետո նավահանգիստների աշխատանքը խիստ սահմանափակ էր։ Արտահանման հոսքերը հիմնականում վերակողմնորոշվել են դեպի Եվրոպա։
Ուկրաինայի հացահատիկի ասոցիացիայի գնահատականներով՝ 2023/2024 թվականների նոր տարեշրջանում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կարող է կազմել գրեթե 48 միլիոն տոննա, մինչդեռ անցած տարեշրջանում, որն ավարտվել է հունիսի 30-ին, Ուկրաինայի հացահատիկի ասոցիացիայի գնահատմամբ՝ հասել է 58 միլիոն տոննայի: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին