ՀԲՄ. Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերի տեղակայվածության կիսամյակային նկարագրողական վերլուծություն
Լուրեր |
Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին ու ծավալներին:
Հայաստանի թվով 18 առևտրային բանկերից 17-ը 2023 թվականի 1-ին կիսամյակի կտրվածքով շարունակում են դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում (Աղյուսակ 1): Հաշվետու կիսամյակում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 10.6%:
Համաձայն ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված կիսամյակային վիճակագրության, հարկային մուտքերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով կազմել են 874.5 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21.1%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ ցանկում ընդգրկված թվով 17 առևտրային բանկերը գեներացրել են 93.1 մլրդ դրամի չափով հարկային մուտքեր, որը կազմել է ընդհանուր ծավալի 10.6%-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ցուցանիշն ավելացել է 60.2 մլրդ ՀՀ դրամով, այսինքն հավելաճը կազմել է շուրջ 182.9%:
2023թ․ առաջին կիսամյակում առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 478 մլն դրամ, որն ավելի քան 6 անգամ գերազանցում է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը՝ կազմելով 795 մլն դրամ: Հարկ է նկատել, որ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում այս ցուցանիշը բանկերի մասով կազմել է՝ 2 055 մլն դրամ, որը ևս գերազանցում էր մնացած հարկ վճարողների միջինը (701մլն դրամ) շուրջ 3 անգամ:
1000 խոշոր հարկատուների վճարած ուղղակի հարկերի ծավալը շահութահարկի և եկամտահարկի գծով կազմել է 332.7 մլրդ ՀՀ դրամ, որից բանկերի վճարած ուղղակի հարկերը կազմել են շուրջ 86.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ուղղակի հարկերի 202.7%-ը: Այս ցուցանիշի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է է 58.2 մլրդ դրամի կամ 65% աճ:
Ուշագրավ է, որ առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 109 մլն դրամ՝ գերազանցելով մնացած կազմակերպությունների միջինացված ցուցանիշը, որը կազմել է 250 մլն դրամ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում կազմել է 1 792 մլն դրամ, որը ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը ( 224 մլն դրամ): Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․