Canon տպիչները և սկաներները կարող են պահպանել սեփականատերերի անձնական տվյալները և դրանք տրամադրել երրորդ կողմի. The Washington Post
Լուրեր |
Canon տպիչները և սկաներները կարող են պահպանել իրենց սեփականատերերի անձնական տվյալները, որոնք ստացվել են փաստաթղթեր տպելու և պատճենելու ժամանակ և փոխանցել դրանք երրորդ անձանց: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ ընկերության գաղտնիության քաղաքականության վերաբերյալ տեքստում նշվում է, որ Canon-ը թույլ է տալիս իր սարքերին տվյալներ հավաքել մարքեթինգային նպատակներով։ Իսկ դա նշանակում է, որ ընկերությունը կարող է օգտատերերի մասին տեղեկությունները փոխանցել երրորդ անձանց, օրինակ՝ գովազդատուներին:
Canon-ը կարող է հավաքել ոչ միայն օգտատերերի կողմից տպված և սկանավորված փաստաթղթերի բովանդակությունը, այլ նաև ֆայլերի մետատվյալներ, որոնք կարող են ներառել տեղեկություններ լուսանկարի կամ փաստաթղթի ստեղծման վայրի, ժամի և այլնի մասին:
Canon-ը The Washington Post-ի հարցերին ուղղակիորեն չի պատասխանել, թե արդյոք ընկերությունը հավաքում է օգտատերերի անձնական տվյալներ, որքան ժամանակ են պահվում դրանք և ինչպես են օգտագործվում: Ընկերությունը միայն նշել է, որ հարգում է հաճախորդների շահերը և գործում է դաշնային և նահանգային օրենքների շրջանակում։
HP ընկերության գաղտնիության քաղաքականության վերաբերյալ տեքստում տվյալների հավաքման վերաբերյալ որևէ կետ պարբերականը չի գտել։ Այնուամենայնիվ, նման դրույթներ կան օգտատերերի հետ կնքված պայմանագրերում տպագրության հանրային ծառայություններ մատուցող այնպիսի ընկերությունների դեպքում, ինչպիսիք են FedEx-ը, UPS-ը և Staples-ը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk