Իլոն Մասկն արհեստական բանականության ոլորտի ընկերություն է հիմնել. Financial Times
Լուրեր |
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը նոր ընկերություն է գրանցել արհեստական ինտելեկտի ոլորտում։ Այս մասին գրում են The Wall Street Journal-ը, Financial Times-ը և The Verge-ը՝ հղում անելով ընկերության գրանցման վկայականին։
Ստարտափը ստացել է X.AI անվանումը: Ընկերությունը, որի ղեկավարն ինքը՝ Մասկն է, գրանցվել է Նևադայում մարտի սկզբին։ Ստարտափի անվանումը հղում է անում X-բրենդով սուպերհավելված ստեղծելու Մասկի գաղափարին։ Ինչպես պարզվեց վերջերս, Թվիթերը գնելուց հետո գործարարը ներքին փաստաթղթերում այն վերանվանել է X Corp։
Մասկը ցանկանում է մրցակից ստեղծել OpenAI-ին, որը մշակել է ChatGPT-ին և պատկերներ ստեղծող DALL-E նեյրոնային ցանցը, գրում է FT-ը՝ հղում անելով միլիարդատիրոջ ծրագրերին ծանոթ աղբյուրներին։
Նա հավաքում է արհեստական ինտելեկտի առաջատար հետազոտողների և ինժեներների թիմ և արդեն գնել է հազարավոր Nvidia գրաֆիկական պրոցեսորներ, որոնք անհրաժեշտ են լեզվական մեծ մոդել ստեղծելու համար:
Հետաքրքիր է, որ Մասկը 2015թ. OpenAI-ի համահիմնադիրներից է, սակայն լքել է նախագիծը 2018-ից։ Դրանից հետո գործարարը բազմիցս քննադատել է ընկերությանը։ Twitter-ում նա պնդում է, որ OpenAI-ը սկսել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը նախատեսված է Google-ին հակակշռելու համար, սակայն դարձել է Microsoft-ի կողմից վերահսկվող փակ ընկերություն, որը ձգտում է առավելագույնի հասցնել շահույթը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Մասկը ստորագրել էր բաց նամակ, որով կոչ էր անում կասեցնել AI-ի մշակման փորձերը և այն անվանել էր քաղաքակրթության ապագայի հիմնական սպառնալիքներից մեկը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․