ABNews

ԱՄՆ-ում բանկային վարկերը կրճատվել են 105 մլրդ դոլարով․ Bloomberg

Լուրեր | 2023/04/10 05:20

ԱՄՆ-ում բանկային վարկերը կրճատվել են 105 մլրդ դոլարով․ Bloomberg
ԱՄՆ բանկերի վարկավորումը վերջին երկու շաբաթվա ընթացքում նվազել է 105 մլրդ դոլարով։ Դաշնային պահուստի տվյալներով՝ դա 1973 թվականից ի վեր ամենամեծ անկումն է: Bloomberg-ի փոխանցմամբ՝ իրավիճակը կապված է ԱՄՆ բանկային համակարգի ճգնաժամի և տեղական բանկերից քաղաքացիների միջոցների արտահոսքի հետ։ «Առևտրային բանկերի վարկավորումը երկու շաբաթվա ընթացքում կրճատվել է մոտ 105 միլիարդ դոլարով, ինչը Դաշնային պահուստի կողմից գրանցված ամենաբարձր ցուցանիշն է 1973 թվականից սկսած», - հաղորդում է Bloomberg-ը՝ նշելով, որ անցյալ շաբաթ ավելի քան 45 միլիարդ դոլարի կրճատումը հիմնականում պայմանավորված է փոքր բանկերի կողմից վարկերի կրճատմամբ։ Պարբերականը նշում է, որ ԱՄՆ բանկերում ավանդների ծավալը մարտի վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 64,7 մլրդ դոլարով։ Այսպիսով, ցուցանիշի անկումը նկատվում է արդեն 10-րդ շաբաթն անընդմեջ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը