Silicon Valley Bank-ի ակտիվները կգնի First Citizens Bank-ը
Լուրեր |
First Citizens Bank & Trust Company բանկային հոլդինգը կգնի սնանկացած Silicon Valley Bank-ի (SVB) բոլոր ակտիվները։ Հայտնում է Finance.ramler.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կայքին։
Կարգավորիչը հիշեցրել է SVB-ի սնանկացումից հետո «միջանկյալ» բանկի Silicon Valley Bridge Bank-ի ստեղծման մասին: Ինչպես հաղորդվում է, մարտի 27-ին կբացվեն այս բանկի 17 նախկին մասնաճյուղերը՝ որպես First Citizens Bank & Trust Company-ի մասնաճյուղեր։
SVB հաճախորդները ավտոմատ կերպով կդառնան այն բանկի ավանդատուները, ովքեր որ գնել են ակտիվները: First Citizens Bank & Trust Company-ի ընդունած բոլոր ավանդները կապահովագրի FDIC-ը:
Գործարքը գնահատվում է $72 միլիարդ՝ $16,5 միլիարդ զեղչով: Մոտ $90 միլիարդ արժեթղթեր և այլ ակտիվներ կպահի FDIC-ն:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ մարտի 10-ի դրությամբ Silicon Valley Bridge Bank-ի ակտիվների ընդհանուր գումարը կազմել է մոտ $167 մլրդ դոլար, իսկ ավանդները՝ $119 մլրդ դոլար։
Ամերիկյան Silicon Valley Bank բանկի սնանկացումը տեղի է ունեցել մարտի 10-ին: Այն զբաղեցնում էր 16-րդ տեղը ԱՄՆ խոշորագույն բանկերի շարքում և մասնագիտացած էր ստարտափների հետ աշխատելու մեջ: FDIC-ը կատարվածի վնասը գնահատում է մոտ $20 միլիարդ դոլար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի Silicon Valley Bank-ի «դուստրը» 1 ֆունտով ստերլինգով կգնի բրիտանական HSBC բանկը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպե՞ս «թռիչքային» աճ ապահովել վաճառքի բաժնում. 3 հիմնական քայլ
2026/05/10/ 17:00 -
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․