UBS-ը գնել է Credit Suisse բանկը
Լուրեր |
Շվեյցարական UBS և Credit Suisse երկու խոշորագույն և հնագույն բանկերը միաձուլվել են. UBS-ը գնել է Credit Suisse-ին,- գրում է Tagblatt-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ալեն Բերսեի մամուլի ասուլիսից մեջբերում: Այս մասին հայտնում է fintech.am-ը։
«Դաշնային խորհուրդը ողջունում է UBS-ի Credit Suisse-ի ձեռքբերումը, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն Շվեյցարիայի, այլև միջազգային ֆինանսական կենտրոնի համար՝ վստահության վերականգնման տեսանկյունից»,- ասել է Բերսեն ։
Նա նշել է, որ Credit Suisse-ը (CS) լավ կապիտալիզացված էր, սակայն «հաճախորդներն ու ներդրողները կորցրել են վստահությունը» բանկի նկատմամբ։ Արդյունքում, իշխանությունները որոշեցին երկու բանկերին տրամադրել 100 միլիարդ շվեյցարական ֆրանկի ($108 միլիարդ) իրացվելիության երաշխիք՝ ի լրումն 50 միլիարդ ֆրանկ ($54 միլիարդ) վարկի:
UBS-ի հայտարարության մեջ նշվում է, որ գործարքը կնքվել է CS-ի մեկ բաժնետոմսի համար 0,76 շվեյցարական ֆրանկի պայմանով, այսինքն՝ ընդհանուր գումարը կազմել է 3 մլրդ ֆրանկ ($3,24 մլրդ):
Ֆինանսների նախարար Կարին Քելլեր-Սուտերն ասել է, որ երկրի կառավարությունը ճիշտ իրավական դաշտ է ստեղծել CS-ին փրկելու համար՝ երկրի Ազգային բանկին (SNB) տրամադրելով իրացվելիության վարկերի լրացուցիչ դեֆոլտի երաշխիքներ:
Բացի այդ, իշխանությունները 9 միլիարդ դոլար շվեյցարական ֆրանկ (մոտ $10 միլիարդ) են հատկացրել UBS-ին՝ գործարքի շրջանակներում բանկի կրած հնարավոր վնասները փակելու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպե՞ս «թռիչքային» աճ ապահովել վաճառքի բաժնում. 3 հիմնական քայլ
2026/05/10/ 17:00 -
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․