Ի՞նչ է ֆիշինգը. պարզաբանում է ոստիկանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լուրեր |
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Մեր հաղորդումներում հաճախ ենք անդրադառնում համացանցային խարդախությունների։
Նպատակը քաղաքացիներին իրազեկելն է։ Այս անգամ անդրադառնալու ենք կիբերհանցագործության ֆիշինգ կոչվող տեսակին, որը համացանցի հետ մտավ կենցաղ, համացանցի հետ կատարելագործվեց և պարբերաբար ձեռք է բերում նոր ձևեր։ Վերջին շրջանում տարածում է ստացել ֆիշինգի նոր տեսակ։
Խարդախության այս նոր ձևի մեխանիզմը հետևյալն է. հանցագործները բջջային հեռախոսահամարին, իբր «Հայփոստ» ընկերության անունից, ուղարկում են հաղորդագրություն՝ ծանրոցի առաքման վերաբերյալ և, որպես առաքման վճար, նշում չնչին, խորհրդանշական գումար: Գումարը վճարելու համար հաղորդագրության մեջ նշվում է ֆիշինգային (կեղծ) հղում։ Մուտք գործելով՝ քաղաքացին տեղափոխվում է ոչ թե «Հայփոստ» ընկերության, այլ նմանեցված, կեղծ կայք, որտեղ իբր անհրաժեշտ է լրացնել բանկային քարտի տվյալներ՝ բանկային քարտի 16-նիշանոց թիվը, վավերականության ժամկետը, քարտապանի անուն-ազգանունը, հետնամասի գաղտնի կոդը և բանկային քարտին կից բջջային հեռախոսահամարին ստացված կոդը:
Քաղաքացին անգամ չիմանալով, թե ինչ կարող է թաքնված լինել այդ ամենի հետևում և լրացնելով պահանջվող տեղեկատվությունը, կամքից անկախ, իր բանկային քարտի տվյալները տրամադրում է հանցագործին, որն էլ դրանց միջոցով հափշտակում է քարտում առկա նրա ֆինանսական միջոցները:
Հորդորում ենք՝ եթե արդեն դարձել եք խարդախության զոհ և կրել ֆինանսական կորուստներ, անհրաժեշտ է անհապաղ դիմել ոստիկանության մասնագիտացած ստորաբաժանում՝ զանգել 1-02 կամ 011-56-27-18 հեռախոսահամարներով։ Հանցագործության բացահայտման պարագայում ոչ միայն հնարավոր է կորստի վերականգնում, այլև կկանխվեն ֆիշինգ կոչվող խարդախության նոր դեպքեր»։
https://www.youtube.com/watch?time_continue=3&v=5IVlfrblHQ4&source_ve_path=Mjg2NjY&feature=emb_logo
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․