ABNews
ԱՄՆ բանկերը 1 շաբաթում ռեկորդային գումար են ներգրավել Դաշնային պահուստային համակարգից
Լուրեր | 2023/03/17 08:19

Մարտի 8-ից մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ բանկերը Դաշնային պահուստային համակարգից (FRS) ռեկորդային՝ $164,8 միլիարդի փոխառություն են վերցրել. մեկ շաբաթ առաջ նրանք ընդամենը $4,58 միլիարդ էին ներգրավել FRS-ից,-հայտնում է Banks.am-ը։
Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով FRS-ի հրապարակած վիճակագրությունը։
Դա վկայում է Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացումից հետո բանկերի ֆինանսավորման հետ կապված խնդիրների սրման մասին, նշում է գործակալությունը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ $111 միլիարդ։
Մարտի 8-15-ը FRS-ի տրամադրած միջոցներից $152.85 միլիարդը բաժին է ընկել բանկերի իրացվելիությանն աջակցելու ավանդական մեխանիզմին, եւս $11,9 միլիարդ բանկերը ստացել են շտապ ֆինանսավորման ծրագրի (BTFP) շրջանակում, որը գործարկվել է մարտի 12-ին:
Կարճաժամկետ փոխառությունները տրամադրվել են FRS-ի երկու պահուստային ֆոնդերի միջոցով եւ կապված են ավանդներից գումարների արտահոսքի հետ Կալիֆոռնիայի SVB-ի եւ Նյու Յորքի Signature Bank-ի փակումից հետո: Եվս $142,8 միլիարդի փոխառու միջոցներ է տրամադրվել Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից SVB-ի եւ Signature Bank-ի միջնորդ բանկերին:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
