Հուլիսի 14-ից 20-ը Ճապոնիայում ջերմային հարվածների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել 5,309 քաղաքացի, որոնցից երեքը մահացել են։Այս տվյալները հրապարակել է Ճապոնիայի Ներքին գործերի և հաղորդակցության նախարարությունը, որը համակարգում է փրկարար ծառայությունների աշխատանքը։
Մայիսի 1-ից մինչ այժմ ջերմային հարվածներով հոսպիտալացվել է արդեն 44,322 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 46-ի։ Շոգի պիկը Ճապոնիայում սովորաբար գրանցվում է հուլիս–օգոստոս ամիսներին։
Ներկայումս Տոկիոյում և այլ շրջաններում ջերմաստիճանը հասնում է 35 աստիճանի, իսկ արևի տակ՝ մինչև 37։ Տարիներ շարունակ ջերմային հարվածները Ճապոնիայում դառնում են տասնյակ հազարավոր հոսպիտալացումների և հարյուրավոր մահվան պատճառ։

