Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Samsung Electronics Co. ընկերությունը պատրաստվում է աշխատանքից ազատել իր աշխատողներին Հարավարևելյան Ասիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում՝ աշխատատեղերի կրճատման ծրագրի շրջանակներում։ Կրճատումները կարող են ազդել այդ շուկաների աշխատուժի մոտ 10%-ի վրա, թեև յուրաքանչյուր դուստր ձեռնարկության համար թվերը տարբեր են լինելու:Հարավկորեական ընկերությունն ունի շուրջ 147,000 աշխատակից արտասահմանում. ներքին շուկայում աշխատակիցների կրճատումներ չեն ծրագրվում։ Samsung-ի բաժնետոմսերն այս տարի նվազել են ավելի քան 20%-ով, քանի որ հիշողության չիպերի և սմարթֆոնների աշխարհի խոշորագույն արտադրողը պայքարում է պահանջարկի համար հիմնական շուկաներում:
Արհեստական բանականության համար օգտագործվող հիշողության չիպերով նա զիջում է մրցակից SK Hynix Inc.-ին և փոքր առաջընթաց է գրանցել Taiwan Semiconductor Manufacturing Co.-ի նկատմամբ՝ արտերկրի հաճախորդների համար պատվերով պատրաստված չիպերի արտադրության մեջ:
Եվրոպական բեռնափոխադրող ընկերությունների բաժնետոմսերը անկում են ունեցել շաբաթվա սկզբից ԱՄՆ արևելյան նավահանգիստներում սկսված գործադուլի հետևանքով, որը խափանել է ԱՄՆ մրգերի, դեղագործական ապրանքների և ավտոմեքենաների մատակարարման շղթաները:
Moller-Maersk-ի բաժնետոմսերը իջել են ավելի քան 6.5%-ով, գերմանական Hapag Lloyd-ինը՝ 12.17%-ով, ինչին հաջորդել են ճապոնական Nippon Yusen-ը և Kawasaki Kisen-ը՝ 9.48% և 9.65% անկումով: ԱՄՆ նավահանգստի աշխատողների և ծովային դաշինքի հիմնական արհմիությունը պայմանավորվել է աշխատավարձերի վերաբերյալ նախնական գործարքի շուրջ և երկարաձգել գործող պայմանագիրը մինչև հունվարի 15-ը, ինչը հնարավորություն է տվել կարգավորել իրավիճակը:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․