«Եթե առաջիկա կիրակի անցկացվեր Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հանրաքվեն, ինչպե՞ս կքվեարկեիք» հարցին Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի տվյալներով՝ քաղաքացիների կեսից ավելին պատասխանել է, որ կքվեարկեր ԵՄ-ին միանալու օգտին։ Հարցումն անցկացվել է 2026 թվականի փետրվարին։
Արդյունքների համաձայն՝
-
ԵՄ-ին միանալուն օգտին կքվեարկեր՝ 51%,
-
չէր քվեարկի կամ չէր մասնակցի՝ 32%,
-
դեմ կքվեարկեր՝ 13%,
-
դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել՝ 4%։
Համեմատություն նախորդ տարիների հետ
ՄՀԻ-ն նույն հարցն ուսումնասիրել է նաև 2025 թվականի հունիսին և 2024 թվականի սեպտեմբերին։
-
2024թ. սեպտեմբեր — 58% կողմ,
-
2025թ. հունիս — 49% կողմ,
-
2026թ. փետրվար — 51% կողմ։
Այսպիսով, 2024 թվականի համեմատությամբ ԵՄ-ին միանալու կողմ արտահայտվածների թիվը նվազել է 9 տոկոսային կետով, ապա 2025-ի համեմատությամբ աճել է 2 տոկոսային կետով։
Հարցման ամբողջական մանրամասները ներկայացված են համապատասխան հղմամբ։

