ABNews

Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի բացումը սարերի հետևում չէ․ ՀԵՏՔ

Լուրեր | 2024/07/05 09:35

Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի բացումը սարերի հետևում չէ․ ՀԵՏՔ
Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի ստեղծման առաջին քայլերն են արվում։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնել է Տեխասի գյուղատնտեսական եւ մեխանիկական համալսարանի (Texas A&M University) դասախոս Տաթեւիկ Սեխպոսյանը։ Նրան հանդիպել ենք հունիսի 26-30-ը Մատենադարանում տեղի ունեցած Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության (ASOF) երրորդ տարեկան համաժողովին։ Դրա ընթացքում ներկայացվել են Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի անելիքները։ Կենտրոնը ASOF-ի նախաձեռնություններից է։ Կենտրոնի մասին «Հետքը» գրել էր նաեւ նախորդ տարի: Հայ տնտեսագետների մի խումբ նպատակադրվել է Հայաստանում ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր երկրում եւ արտասահմանում սովորող կամ աշխատող հայ գիտնականներն ու ուսանողները չմտածեն Հայաստանում համարժեք աշխատանք գտնելու մասին։ Ավելին կարդալու հըամար՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը