Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. Finarm
Լուրեր |
-Թուրքիայում ապրիլին գնաճը տարեկան կտրվածքով հասել է մոտ 70%-ի՝ հասնելով 2022թ.-ից ի վեր առավելագույն մակարդակին։ Գնաճի արագ տեմպը հիմնականում պայմանավորված է կրթության, ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում գների բարձր աճով։
-ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն ապրիլին ամսին երկրում աշխատատեղերի թիվն ավելացել է 175,000-ով (կանխատեսվում էր 243,000), իսկ գործազրկության մակարդակը 3.8%-ից բարձրացել է մինչև 3.9%:
-ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.25%-5.5%: Տարվա առաջին երեք ամիսներին գնաճի՝ սպասվածից արագ տեմպի արդյունքում կարգավորողներն ավելի քիչ հավանական են համարում մոտ ապագայում գնաճի՝ թիրախային 2%-ին հասնելը։
-Apple-ը հայտարարել է 110 միլիարդ դոլարի չափով բաժնետոմսերի հետգնման ծրագրի մասին, ինչից հետո ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 6%-ով։ Ընկերությունը նաև նախատեսում է 4%-ով ավելացնել շահաբաժինների վճարմանն ուղղվող գումարները։
- Բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 0.5%-ով՝ հասնելով ռեկորդային բարձր արժեքի՝ 8,213.49 միավորի։ FTSE 250 ինդեքսն աճել է 0.6%-ով՝ հասնելով նախորդ տարվա փետրվարից ի վեր առավելագույն մակարդակին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․