Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է շաքարի արտահանումը. Հայաստանը ցանկից դուրս է
Լուրեր |
Ռուսաստանում ժամանակավոր արգելք է սահմանվել եղեգնաշաքարի կամ շաքարի ճակնդեղի և քիմիապես մաքուր սախարոզայի արտահանման վրա։ Այդ մասին նշվում է ՌԴ կառավարության տելեգրամյան ալիքում:
Արգելքը կգործի մինչև օգոստոսի 31-ը: Ռուսաստանի իշխանությունները բացառություններ են նախատեսել դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան արտահանման համար:
«Որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը»,- նշում է ռուսական կողմը։
Интерфакс-ի տվյալներով՝ ՌԴ-ից շաքարի արտահանման սահմանափակման հարցը ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է դեռևս փետրվարի վերջին։ Արգելքի անհրաժեշտությունը բացատրվում էր «արտերկիր շաքարի մատակարարումների ակտիվացման հետ կապված անհանգստությամբ»։ «Այս իրավիճակում կարևոր է, որ նոր շրջանի համար լինեն բավարար պաշարներ»,- նշել էր գործակալության աղբյուրներից մեկը:
Մարտին ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի վերջ Ռուսաստանը արտահանել է ավելի քան 700 հազար տոննա շաքար, ինչը 3,3 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվածը։ Գերատեսչությունը ռուսական շաքարի պահանջարկը բացատրել է նրանով, որ այն համարվում է աշխարհում ամենամատչելիներից մեկը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․