5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել․ Առողջապահության նախարարություն՝ Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին

5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել․ Առողջապահության նախարարություն՝ Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ: