5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն է
Լուրեր |
5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն է
Եվ այսպես, «Մի դրամի ուժի» հուլիսին հավաքագրած գումարը՝ 5․042․314 դրամն, ուղղվեց «Զարկ» էկոճամբարի կազմակերպչական աշխատանքներին։ «Զարկն» ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում Արցախից տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում ապրող 10-17 տարեկան պատանիների, որոնք, բացի առաջնորդության հմտություններից, ճամբարում ուսանում են տարբեր սեմինարներ, ձեռք բերում կյանքի համար կարևոր հմտություններ և կոփվում ֆիզիկապես ու հոգեպես։
Իսկ օգոստոսին հավաքված մեկ դրամները փոխանցվելու են «Հույսի կամուրջ» ՀԿ-ին, որն արդեն մոտ երեք տասնամյակ պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և խթանում նրանց սոցիալական ներառումը։ Տավուշում ՀԿ-ի կենտրոնները դարձել են համայնքների հենարան՝ ապահովելով երեխաների շարունակական վերականգնողական աջակցությունը, ծնողների հզորացումն և ավելի ներառական միջավայրը։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․
«Մեծ պատասխանատվությամբ ենք ամեն անգամ աջակցում այն կազմակերպություններին, որոնք իրական փոփոխություններ են բերում մեր հասարակության մեջ։ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության իրականացրած ծրագրերն այս առումով բացառիկ կարևորություն ունեն՝ հատկապես խոցելի խմբերի սոցիալական ներառման և աջակցման գործում։
Միշտ նշում եմ, որ մեր ընկերությունների սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքում մարդն է՝ իր կարիքներով, երազանքներով և հնարավորություններով, և այն, որ «Հույսի կամուրջի» ողջ գործունեությունն այս առումով օրինակելի ու հատկանշական է՝ ապացուցում են կազմակերպության գործունեության ավելի քան երեսուն տարիները»:
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշում է․
«Մեզ համար մեծ պատիվ է, որ այս ամիս «Մի դրամի ուժ» նախաձեռնության աջակցությունը կուղղվի Տավուշի մեր վերականգնողական ծրագրին։ Այս ներդրումը կարևոր է հարյուրավոր երեխաների և նրանց ընտանիքների համար։ Idram-ի և IDBank-ի հետ մեր համագործակցությունը մեզ համար ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև հավատ, որ յուրաքանչյուր երեխա կարող է զարգանալ և լիարժեք ներգրավվել համայնքային կյանքում»։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.